ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Մրցույթի հրավեր. «Եվրոպական մշակութային ժառանգության մրցանակ 2020»
13.09.2019

Հարգելի՛ գործընկերներ 

«Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակը տեղեկացնում է, որ մեկնարկել է Եվրոպական մշակութային ժառանգության մրցանակ 2020 մրցույթը (Europa Nostra Awards 2020):

«Europa Nostra Awards»-ը Եվրոպայի ամենամեծ մրցանակաբաշխությունն է մշակութային ժառանգության ոլորտում: 

Ներկայացված են հետևյալ չորս անվանակարգերը՝

◆ Մշակութային ժառանգության պահպանություն 
◆ Հետազոտություն
◆ Անհատների և կազմակերպությունների նշանակալի գործունեություն
◆ Կրթություն, վերապատրաստում և իրազեկում

Մրցանակներ կտրվեն մշակութային ժառանգության մինչև 30 ուշագրավ նախագծերի ամբողջ Եվրոպայից, մասնավորապես`

1. 4 «Գրան պրի» մրցանակ և 10 000 եվրո պարգևավճար2. «Հանրային ընտրություն» մրցանակ, որը կորոշվի Europa Nostra առցանց հարցման միջոցով3. ILUCIDARE հատուկ մրցանակ

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն ` 2019 թ. հոկտեմբերի 1-ը: 

Առցանց հայտադիմումը կարելի է ձեռք բերել այս հղումով`

http://www.europeanheritageawards.eu/apply/

Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`

https://www.creativeeurope.am/post/europa-nostra-awards-2020 
www.europeanheritageawards.eu
https://www.facebook.com/europanostra/

Վերադառնալ
print-biennale-november-7
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: