ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. «Ամառային դպրոց» երեխաների համար
01.07.2019

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների ինչպես նաև սահմանապահների 7-15 տարեկան երեխաների համար, որտեղ նրանք անվճար հիմունքներով կմասնակցեն դպրոցի կողմից առաջարկվող հագեցած կրթամշակութային ծրագրերին: 55 երեխաների հնարավորություն է տրված ամռան ամիսներին, ըստ իրենց նախասիրության, մասնակցել արտադպրոցական ստեղծագործական, այդ թվում՝ նկարչության, խեցեգործության, հուլունքագործության և ասեղնագործության, տիկնիկագործության, թատերական խմբակներին և դպրոցի հմուտ մասնագետների օգնությամբ զարգացնել իրենց հմտությունները: Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցի սաների համար կկազմակերպվեն նաև ճանաչողական այցեր թանգարաններ, թատրոններ, ցուցահանդեսներ` ՀՀ մշակութային հարուստ ժառանգությանը հաղորդակցվելու նպատակով: Ծրագիրը կամփոփվի մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցի շրջանակում դպրոցի սաների ձեռք բերած նոր գիտելիքների և հմտությունների գործադրմամբ ստեղծված աշխատանքների ցուցադրությամբ:
Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: