ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. Չեխիայի Լիդիցե քաղաքի կերպարվեստի մանկական միջազգային 48-րդ ցուցահանդեսի գրանցման վերջնաժամկետը փետրվարի 14-ն է
19.06.2019

1972 թվականից` ամեն տարի, Չեխիայի Լիդիցե քաղաքում անցկացվում է կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսը: Այն ստեղծվել է ի հիշատակ 1942 թվականին Լիդիցե քաղաքի, ինչպես նաև այլ պատերազմների ժամանակ զոհված երեխաների: Ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 80 երկիր, ներկայացվում են շուրջ 25000 աշխատանքներ:

2020 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ անցկացվող այս ցուցահանդեսի համար ընտրվել է «Լանդշաֆտ» խորագիրը:

Ցուցահանդեսին կարող են մասնակցել 4-16 տարեկան երեխաներ, անհատներ կամ դպրոցներ: Ցուցահանդեսին կարող են ներկայացվել նկարներ, լուսանկարներ, տպագրական նյութեր, ֆիլմեր և քանդակներ:

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց, հետևյալ հղումով: Այստեղ կարելի է ծանոթանալ նաև ցուցահանդեսի վերաբերյալ այլ մանրամասների:

Առցանց գրանցման վերջնաժամկետը 2020 թ. փետրվարի 14-ն է:

Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: