ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոնում թափուր հաստիքների վերաբերյալ
14.06.2019

Հաստիքների նկարագրությունը

Կենտրոնի ղեկավար

Կենտրոնի ղեկավարի հաստիքի համար անհրաժեշտ պայմաններն են.

◆ Ճարտարապետություն կամ Ճարտարապետական ժառանգության վերականգնում և վերակառուցում, կամ պատմություն, կամ արվեստաբանություն, կամ մշակութաբանություն մասնագիտություններով բարձրագույն կրթություն

◆ Տվյալ ոլորտում մասնագիտական 3 տարվա ստաժ կամ գիտական աստիճան

◆ Հայերենի իմացություն, որպես մայրենի լեզու

◆ Օտար լեզուների գերազանց իմացություն (անգլերեն կամ իտալերեն, ռուսերենի և ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)

◆ Մշակութային ոլորտներում կառավարման փորձ՝ տեղական կամ միջազգային մակարդակով

◆ Ազգային և միջազգային նախագծերի մշակման և կառավարման փորձ

◆ Գերազանց կառավարման հմտություններ:

Մրցույթն անցած անձը կմասնակցի Իտալիայի կողմից առաջարկվող Մշտական ուսուցման ծրագրին և կզբաղվի կենտրոնի գիտական կառավարմամբ: Դասընթացը կկայանա Իտալիայում և կտևի 3 ամիս` նախագծի իրագործման ընթացքում:

Միջազգային ծրագրերի փորձագետ

Համակարգողի հաստիքի համար անհրաժեշտ պայմաններն են.

◆ Ճարտարապետություն, կամ Ճարտարապետական ժառանգության վերականգնում և վերակառուցում, կամ պատմություն, կամ արվեստաբանություն, կամ մշակութաբանություն մասնագիտություններով բարձրագույն կրթություն

◆ Հայերենի իմացություն, որպես մայրենի լեզու

◆ Օտար լեզուների գերազանց իմացություն (անգլերեն և իտալերեն, ռուսերենի և ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)

◆ Ազգային և միջազգային նախագծերի կազմակերպման գրանցված փորձ և ներգրավվածություն

◆ Միջանձնային հարաբերությունների և թիմային աշխատանքի բարձր հմտություններ:

Կենտրոնի տնօրենի հետ սերտ համագործակցությամբ՝ համակարգողը կիրականացնի կենտրոնի գործունեության կազմակերպումը և կապահովի այլ հաստատությունների և տեղական կառավարման մարմինների հետ կապը:

Թարգմանիչ-քարտուղար (հայերեն, անգլերեն, իտալերեն)

Թարգմանիչ-գործավարի հաստիքի համար անհրաժեշտ պայմաններն են.

◆ Բարձրագույն կրթություն լեզվաբանություն, կամ օտար լեզու և գրականություն, կամ թարգմանչական գործ մասնագիտություններում

◆ Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ

◆ Հայերենի իմացություն՝ որպես մայրենի լեզու

◆ Օտար լեզուների գերազանց իմացություն (անգլերեն և իտալերեն, ռուսերենի և ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)՝ անհրաժեշտ աշխատանքային փաստաթղթերի խմբագրման համար (զանգեր, պայմանագրեր, նամակներ)

◆ Գրասենյակային ծրագրերի հետ աշխատելու, համակարգչային գերազանց հմտություններ

◆ Համաժողովների և վարպետության դասերի կազմակերպման փորձ

◆ Թիմում աշխատելու ունակություն:

Մանրամասները դիտել այստեղ:

Վերադառնալ
IBBY-october-31
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: