ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. i-Portunus ճամփորդական դրամաշնորհի վերաբերյալ
14.06.2019

i-Portunus-ը արվեստագետների համար նախատեսված ճամփորդական դրամաշնորհ է, որը հասանելի է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում:
Այս մրցույթը նախատեսված է 18 տարեկանից բարձր ակտիվ գործունեություն ծավալող արվեստագետների և մշակութային գործիչների (առանձին անհատների կամ առավելագույնը 5 անձից բաղկացած խմբերի) համար, որոնք օրինական կերպով բնակվում են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներից մեկում:
Ծրագրի մասնակցության ոլորտներն են`
◆ Տեսողական արվեստ՝ գեղարվեստական արհեստագործություն, դիզայն, թվային արվեստ, նորաձևություն, գեղանկարչություն, գրաֆիկա, լուսանկարչություն:
◆ Կատարողական արվեստ` կրկես, պար, օպերային արվեստ, փերֆորմանս, տիկնիկային արվեստ, սթրիթ արտ, թատերական արվեստ:
Ճամփորդությունը պետք է տևի 15-85 օր և իրականացվի ծրագրի մասնակից երկրների միջև՝  հուլիսի 25-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը` 2019 թվականի հունիսի 24-ն է (Բրյուսելի ժամանակով 14:00):
Արդյունքների մասին տեղեկացումը՝ 2019 թ. հուլիսի 16-ին:  
Մանրամասներին ծանոթանալու համար, խնդրում ենք այցելել ծրագրի հայաստանյան գրասենյակի կայքէջ:
Առցանց հայտադիմումը կարելի է ձեռք բերել հետևյալ հղումով:
Վերադառնալ
book-fest
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: