ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
31.05.2019

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության ենթակայության «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ  պայմանները՝ 

 

Պարտադիր պայմաններ`

◆  ՀՀ քաղաքացիություն.

◆  բարձրագույն կրթություն` արվեստի կառավարում /մենեջմենթ/, թատերական արվեստ, դերասանական արվեստ, ռեժիսուրա, սոցիալ-մշակութային գործունեություն, տնտեսագիտություն, կառավարում  մասնագիտություններից որևէ մեկով.

◆  ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

◆ իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի  իմացություն /այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, ՀՀ աշխատանքային օրենսդրություն և այլ  իրավական ակտեր/.

«Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

 

Լրացուցիչ պայմաններ`

◆  առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.

◆  ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողություն.

◆  աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

◆  տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

◆  ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն:

 

 Մրցույթը կկայանա 2019 թվականի հուլիսի 3-ին ժամը 10:30  -ին ՀՀ մշակույթի նախարարությունում /հասցեն` ք. Երևան, Կառավարական 2-րդ մասնաշենք, Վազգեն Սարգսյան 3, 5-րդ հարկ/:     

    

Մրցույթին մասնակցել ցանկացողները նախարարություն պետք է անձամբ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • ◆ դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/.
  • ◆ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետումը հավաստող փաստաթղթերի /դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի կամ վերջիններիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  համապատասխան մարմնից տեղեկանք/ բնօրինակները և մեկական պատճենները.
  • ◆ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակը և պատճենը, կամ համապատասխան տեղեկանք /միայն արական սեռի անձինք/.
  • ◆ 3x4 սմ չափսի մեկ լուսանկար.
  • ◆ անձնագիրը և պատճենը.
  • ◆ ինքնակենսագրությունը.
  • ◆ դիմողի կողմից լրացված կադրերի հաշվառման թերթիկը.
  • ◆ տեղեկանք մշտական բնակության վայրից.
  • ◆ հրատարակված հոդվածների ցանկը և  գիտական կոչումը հավաստող փաստաթղթերը /դրանց առկայության դեպքում/.
  • ◆ բնութագիր` վերջին աշխատավայրից.
  • ◆ «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի  կողմից մշակված  հայեցակարգ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 14 -ից մինչև 17:00-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 13. 06. 2019 թ., տեղեկատու հեռ.`011 / 51-63-11/:

Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: