ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. «Խաղաղության փարիզյան ֆորում» խորագրով երկրորդ համաժողովի մասնակցության հայտերի վերաբերյալ
16.05.2019

Հայտնում ենք, որ ս. թ. նոյեմբերի 11-13-ը Փարիզում կկայանա «Խաղաղության փարիզյան ֆորում» խորագրով երկրորդ համաժողովը, որին կարող են մասնակցել ՀՀ կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունները, հիմնադրամները, զարգացման գործակալությունները, բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Նախագծերը պետք է առնչվեն հանրային կառավարման ոլորտին և նորարարական լուծում առաջարկեն համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար։  
Նախագծերը պետք է առնչվեն հետևյալ թեմաներին՝
◆ Խաղաղություն և անվտանգություն
◆ Զարգացում
◆ Շրջակա միջավայր
◆ Նոր տեխնոլոգիաներ
◆ Ներառական էկոնոմիկա
◆ Մշակույթ և կրթություն  
Ընտրվելու դեպքում, նախագծերը կքննարկվեն նոյեմբերին կայանալիք համաժողովին, ինչը հեղինակներին հնարավորություն կընձեռի ներկայացնել իրենց ծրագրերը համաշխարհային կառավարման ոլորտի դերակատարներին, քննարկել և առաջ մղել իրենց նախաձեռնությունները։ Համաժողովի ավարտին ներկայացված նախագծերից կընտրվեն 10 լավագույնը, որոնք տարվա ընթացքում աջակցություն կստանան համաժողովից՝ հաղորդակցության, ծրագրի տեսանելիության բարձրացման, զարգացման քաղաքականության մշակման և այլ հարցերում։
Նախագիծը հարկավոր է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով։ Այն պետք է պարունակի ծրագրի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն (10 էջի սահմաններում), ծրագրի համառոտ նկարագիրը (3 էջի սահմաններում), ֆինանսական նախահաշիվը, ինչպես նաև կայքում առկա լրացված հարցաշարը։
Մասնակցության հայտերը կարող են ներկայացվել առցանց՝ parispeaceforum.org կայքում մինչև ս. թ. մայիսի 24-ը: Հայտերին առընչվող հարցերը կարող եք ուղղել project@parispeaceforum.org էլ. հասցեին։
Վերադառնալ
print-biennale-november-7
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: