ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում իրականացվող Գրական թարգմանությունների աջակցության դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ
26.04.2019

Մեկնարկել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում իրականացվող Գրական թարգմանությունների աջակցության դրամաշնորհային մրցույթը։

Դրամաշնորհը հնարավորություն է ընձեռում հրատարակչական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացնել 3-10 գրքի թարգմանության, հրատարակման և տարածման նախագիծ՝ ստանալով մինչև 100.000 եվրոյի չափով աջակցություն։

Դրամաշնորհը պետք է կազմի նախագծի ծրագրային ծախսերի ոչ ավել, քան 50%-ը։

Ծրագրի նպատակներին և դիմելու պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://www.creativeeurope.am/blog/literary-translations-2019

Բոլոր հետաքրքրված հրատարակչական կազմակերպություններին, թարգմանիչներին և հեղինակներին «Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակը սիրով հրավիրում է տեղեկատվական հանդիպման, որը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 11:00-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում /հասցե՝ Արամի 1/։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2019 թվականի հունիսի 4-ն է։  

Հարցերի դեպքում գրել «Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» հարթակի ֆեյսբուքյան էջին կամ creativeeuropearmenia@gmail.com հասցեով։

Վերադառնալ
crossroads-may-28
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: