ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. Բելառուսի «Վենոկ Դրուժբի» ազգային արվեստի 15-րդ միջազգային փառատոնի վերաբերյալ
08.04.2019

Ս. թ. հունիսի 28-30-ը Բելառուսի Հանրապետության Մոգիլյովի մարզի Բոբրույսկ քաղաքում տեղի կունենա «Վենոկ Դրուժբի» («Венок дружбы») ազգային արվեստի 15-րդ միջազգային փառատոնը։ Միջոցառման կազմակերպիչներն են Մոգիլյովի մարզային ու Բոբրույսկի քաղաքային իշխանությունները, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարությունը։

Կազմակերպիչներն ակնկալում են 15 և բարձր տարիքի, մինչև 25 հոգուց (ներառյալ ուղեկցող անձանց և վարորդներին) բաղկացած մշակութային համույթի մասնակցություն, որը կներկայացնի ազգային մշակույթը՝ երգի, երաժշտական կամ պարի, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի ժանրերում:

Միջոցառման կազմկոմիտեն հոգում է մասնակիցների կեցության և սննդի, իսկ մասնակից կողմը՝ տրանսպորտային (ներառյալ՝ փառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումներով պայմանավորված տեղաշարժը), մուտքի արտոնագրերի (անհրաժեշտության պարագայում), ինչպես նաև ապահովագրության ծախսերը։ Բելառուսում մասնակիցները «Բելառուսբանկ»-ի միջոցով պետք է վճարեն 10 ԱՄՆ դոլարին համարժեք կազմակերպչական վճար։ Մասնակից համույթը պետք է ունենա իր նշանը, ինչպես նաև 1մ x 2մ չափի պետական դրոշ։

Մասնակցության վերաբերյալ փաստաթղթերը, լրացված հայտը (հայտաձևը կցվում է), և այլ անհրաժեշտ փաստաթղթերը մինչև ս. թ. ապրիլի 15-ը պետք է առաքվեն Բոբրույսկի քաղաքային գործադիր կոմիտեի մշակույթի բաժին (հեռ./ֆաքս՝ +375 225 762243, հեռ.՝+375 225 762227, էլ. փոստ՝ kultura-bobr@tut.by):

Միջոցառման մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ կայքէջից։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս. թ. ապրիլի 15-ն է։

Վերադառնալ
francofon
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: