ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. ՀՀ մշակույթի նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու վերաբերյալ
27.03.2019

ՀՀ մշակույթի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) հայտարարում է նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար

 

Արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ (ծածկագիր` 33-3.2-29)

 

Հիմնական գործառույթները՝

1) մասնակցում է միջազգային մշակութային համագործակցության ոլորտին (այսուհետ՝ Ոլորտ) վերաբերվող՝ Վարչությունում մշակվող իրավական ակտերի և այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներին.

2) Վարչության պետի հանձնարարությամբ առաջարկություններ է ներկայացնում Ոլորտում նպատակային պետական ծրագրերի ու առանձին միջոցառումների ինչպես նաև դրանց իրականացման ձևերի ու կարգերի վերաբերյալ.

3) Վարչության պետի հանձնարարությամբ, հարցումների միջոցով, հավաքագրում է Ոլորտի տարբեր բնագավառների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն.

4) իր իրավասությունների սահմաններում նախապատրաստում է Ոլորտի տարբեր բնագավառներին վերաբերվող հարցերով՝ առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

5) իրականացնում է Վարչության կողմից այլ կազմակերպություններին ուղղված հաղորդագրությունների և տեղեկատվության փոխանցման աշխատանքները.

6) Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ.

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 

Նշված թափուր պաշտոնին հավակնելու թեկնածուներից պահանջվում է՝

հումանիտար-սոցիալական, կամ  մշակույթ և արվեստ մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

ԵՄ ինտեգրման բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը և գործընթացներին, ԵՄ կառույցներին, նրանց գործառույթներին և աշխատակարգերին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, ռուսերենի (ազատ) և անգլերենի (ազատ), և ֆրանսերենի (կարդում է և կարող է բացատրվել), կամ գերմաներենի (կարդում է և կարող է բացատրվել), կամ իտալերենի (կարդում է և կարող է բացատրվել)  տիրապետում, համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն:

 

◆ Թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման ժամկետն է՝ մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելը:

◆ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 02.04.2019թ.:

◆ Աշխատավարձի չափը՝ 150790 /մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ:

◆ Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

◆ դիմում ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ (դիմումի ձևը կցվում է),

◆ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,

◆ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

 

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14:15-ից մինչև 17:15-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:                          

Դիմող  ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար  կարող են դիմել ՀՀ մշակույթի նախարարություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,  5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am):

Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: