ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. «20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքագրում և հանրայնացում» ծրագրի մասնակցության վերաբերյալ
27.03.2019

«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ ս. թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին իրականացնելու են «20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքագրում և հանրայնացում» ծրագիրը:  

20-րդ դարը մեծագույն փոփոխությունների ժամանակաշրջան էր Հայաստանի և հայ ժողովրդի համար, մինչդեռ այդ յուրահատուկ ժամանակաշրջանի ականատեսները, մշակութային ավանդույթների կրողները և/կամ նրանց ընտանիքների պատմության ու մշակույթի կրողները ժամանակավոր աղբյուր են, որը ժամանակի ընթացքում ոչ թե համալրվում է, այլ նվազում։ Ուստի խնդիր է՝ հետևողականորեն գրանցել այդ մշակույթում ապրած մարդկանց դեռևս կենդանի հիշողությունները:

Ծրագրի շրջանակներում Երևանի տարբեր թաղամասերում ու բնակչության տարբեր խմբերի ներկայացուցիչների շրջանում («բնիկներ» և «եկվորներ», հայրենադարձներ, բանվորական ու նորակառույց թաղամասերի և կենտրոնի բնակիչներ, տարբեր ենթամշակույթների կրողներ), ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերում բանավոր պատմության հարցազրույցի միջոցով գրանցվելու են խորհրդային շրջանում ապրած անձանց կյանքի պատմությունները, տոների, ծեսերի, տարածված խաղերի, սովորույթների, ժամանցի ձևերի, ուտեստի, հարսանիքի, թաղման ծեսի, սոցիալական այլ պրակտիկաների նկարագրությունները, տարածված խաղիկները, երգերը և այլն։  

Ծրագրի շրջանակներում նախ իրականացվելու է «բանավոր պատմության» գրանցման և վերլուծության մեթոդի տեսության և գործնական ուսուցում/վերապաստարաստում, ինչպես նաև «Ոչ նյութական մշակութային ժառանգության» մասին մշակութային, գիտական և իրավական գիտելիքի հաղորդում:

Ուսուցման-տեղակատվության համար սահմանված է 2019 թ. մայիս ամիսը, նյութերի հավաքման համար՝ հունիս-սեպտեմբեր ամիսները, հավաքված նյութերի մշակման և հրատարակության պատրաստման համար՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները:  

Ապրիլ ամսին կհամալրվի ծրագրի կամավոր մասնակիցների ցանկը:  

Կազմակերպիչները հրավիրում են բոլոր հետաքրքրվողներին լրացնել առցանց հայտը հետևյալ հղումով:   

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել Լիլիթ Մարտիրոսյանին՝ հետևյալ lmartirosyan@epfound.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 095 25 15 64 հեռախոսահամարին։

Դիմումներն ընդունվում են մինչև ս. թ. ապրիլի 20-ը, ժամը 18:00: Ապրիլի 26-ին և 27-ին կազմակերպիչները հարցազրույց կանցկացնեն դիմորդների հետ, որից հետո կհստակեցվի մասնակիցների վերջնական ցանկը։

Ուսուցման և գործնական աշխատանքների ավարտը հաջողացությամբ յուրացրած դիմորդները կստանան վկայականներ:

Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: