ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է ժամանակակից արվեստի վարչությունում փորձագետ ներգրավելու համար
14.02.2019

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) հայտարարում է ժամանակակից արվեստի վարչությունում փորձագետ ներգրավելու համար

 

Փորձագետը ներգրավվում է Նախարարությունում կինոարվեստի ոլորտի գործառույթներն իրականացնելու նպատակով:

 

Աշխատանքային պարտականություններն են՝

◆ մասնակցել կինոարվեստի ոլորտի (այսուհետ՝ Ոլորտ) պետական քաղաքականության վերլուծության, միտումների և օրինաչափությունների ուսումնասիրությանը  և դրա կառավարման սկզբունքների, իրականացման ձևերի ու կարգերի բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքներին.

◆ մասնակցել Ոլորտում նպատակային պետական ծրագրերի, առանձին միջոցառումների և դրանց իրականացման ձևերի ու կարգերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, ինչպես նաև` դրանց մշակման և իրագործման աշխատանքներին.

◆ մասնակցել Ոլորտի հայեցակարգերի, ռազմավարության, Ոլորտը կարգավորող իրավական ակտերի ու Ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող չափորոշիչների, մեթոդական ցուցումների, պարզաբանումների, ուղեցույցների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակմանը, ինչպես նաև` գործող փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու աշխատանքներին.

◆ մասնակցել Ոլորտի վերաբերյալ մասնագիտական և փորձագիտական եզրակացությունների, առաջարկությունների, իրավական ակտերի և այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներին.

◆ իրականացնել Վարչության և նախարարության կառուցվածքային մյուս ստորաբաժանումների միջև Ոլորտին առնչվող փաստաթղթաշրջանառությունը.

◆ համակարգել Հայաստանում և արտերկրում կայանալիք կինոփառատոներին, կինոշուկաներին, կինոհարթակներին հայ կինոգործիչների և հայկական կինոարտադրության ֆիլմերի շարունակական և ներկայանալի մասնակցությունը.

◆ ապահովել ՀՀ մշակույթի նախարարության մրցութային դրամաշնորհային ծրագրերի իրականացման ոլորտային գործընթացը.

◆ ուսումնասիրել քաղաքացիների նամակներում և դիմումներում բարձրացված Ոլորտին վերաբերող հարցերը և անհրաժեշտ դեպքերում իրականացնել քաղաքացիների ընդունելություն:

 

 

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն, 

2) կինոարվեստ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

3) առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

4) հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):

 

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6 /վեց/ ամիս:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

◆ դիմում ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների  և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները  բնօրինակների հետ միասին,

◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման  վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

◆ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան  3, Կառավարական տուն 2  

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14:00 – 17:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2019 թ. փետրվարի 25-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am ):

Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: