ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
06.02.2019

ՀՀ մշակույթի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) հայտարարում է նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար

 

Ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետ (ծածկագիր` 33-3.2-32)

 

Հիմնական գործառույթները՝

1) մասնակցում է մշակույթի բնագավառի Վարչության պետի կողմից իրեն հանձնարարված ոլորտի հաշվապահական հաշվառման, գանձապետական սպասարկման, ինչպես նաև վիճակագրական, հարկային, սոցիալական ապահովագրության հաշվետվությունների հետ կապված ոլորտի (այսուհետ՝ Ոլորտներ) աշխատանքներին և առաջարկություններ է ներկայացնում Ոլորտների աշխատանքների իրականացման ձևերի ու կարգերի բարելավման վերաբերյալ,

2) Վարչության պետի հանձնարարությամբ Ոլորտների մասով մասնակցում է Նախարարության համագործակցությանը գանձապետական համակարգի, բանկերի, հարկային ու վիճակագրական մարմինների, սոցիալական ապահովագրության հիմնադրամի, այլ կազմակերպությունների հետ, նպաստում շփումների ստեղծմանն ու զարգացմանը,

3) Վարչության պետի հանձնարարությամբ Ոլորտների մասով մասնակցում է միջնաժամկետ և տարեկան բյուջետային ծախսային ծրագրերի, Նախարարության գործունեության տարեկան ծրագրի, մշակութային առանձին միջոցառումների, պետական պատվերի կատարման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման աշխատանքներին, իրականացնում է դրանց ֆինանսավորման գործընթացը և մասնակցում դրանց արդյունքների ընդունմանը,

4) մասնակցում է Նախարարության ենթակայության կազմակերպությունների գործունեության՝ բյուջետային ֆինանսավորման և Ոլորտների մասով ուսումնասիրման աշխատանքներին, ինչպես նաև այդ կազմակերպությունների ֆինանսական, հարկային, հաշվապահական և այլ հաշվետվությունների ամփոփման և վերլուծության աշխատանքներին,

5) Նախարարության գործերի կառավարման վարչության հետ համատեղ Ոլորտների մասով մասնակցում է Նախարարության և ենթակա կազմակերպությունների պետական գնումների կատարման գործընթացների ֆինանսավորման աշխատանքներին,

6) Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է Վարչության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին. Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնին հավակնելու թեկնածուներից պահանջվում է՝

տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն:

 

◆ Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման ժամկետն է՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մինչև հիմնական աշխատողի վերադարձը:

◆ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 11.02.2019 թ.:

◆ Աշխատավարձի չափը՝ 150790 /մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ:

◆ Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

◆ դիմում ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝

(դիմումի ձևը կցվում է),

◆ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,

◆ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

 

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:                          

 

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ մշակույթի նախարարություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am):

Վերադառնալ
baker-jule-11
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: