ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է գործերի կառավարման վարչությունում փորձագետ ներգրավելու համար
31.01.2019

Հայասատանի Հանրապետության մշակույթի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է գործերի կառավարման  վարչությունում փորձագետ ներգրավելու համար

 

Փորձագետը ներգրավվում է Նախարարության կարիքների համար 2019 թվականի գնումների պլանով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գնման ընթացակարգերի կազմակերպման և ամփոփման, գնահատող հանձնաժողովի քարտուղարի աշխատանքների իրականացման և դրանց հետ կապված հարակից այլ աշխատանքների կատարման նպատակով:

 

Աշխատանքային պարտականություններն են՝

 

◆ նախարարության կարիքների համար 2019 թվականի գնումների պլանով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գնման ընթացակարգերի կազմակերպման և ամփոփման, գնահատող հանձնաժողովի քարտուղարի` գնումների օրենսդրությամբ նախատեսված պարտականությունների կատարման ապահովում,

◆ նախարարության կարիքների համար ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով գնման պայմանագրերի մշակման, պայմանագրերից քաղվածքների կազմման, ներկայացման և գնումների էլեկտրոնային համակարգ դրանց մուտքագրման աշխատանքների իրականացման ապահովում,

◆ նախարարության կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների գործընթացի կազմակերպման նպատակով պատասխանատու ստորաբաժանումների կողմից կազմված` գնման հայտերի (այդ թվում գնման առարկաների տեխնիկական հատկանիշների), փաստաթղթերի, գնումների օրենսդրությանը համապատասխանության ապահովում,

◆ նախարարության կողմից իրականացվող գնումների գործընթացի կազմակերպման, գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության (այսուհետ` գնումների օրենսդրություն) համաձայն նախարարության համակարգում գործող կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություններ)  մեթոդական և գործնական օժանդակության ցուցաբերման, գնումների օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման և արդյունքների մասին առաջարկությունների ներկայացման, գնման գործընթացների վերաբերյալ ստացված բողոքների ուսումնասիրության և ուսումնասիրությունների  արդյունքում նախարարության կողմից ընդունման ենթակա որոշումների նախագծերի կազմման  ու  ներկայացման, նախարարության և Կազմակերպությունների կողմից իրականացված գնումների գործընթացների արդյունավետության վերաբերյալ եզրակացությունների տրամադրման ապահովում,

◆ պետական բյուջեով նախատեսված և նախարարության կողմից իրականացվող ծրագրերի գծով միջծրագրային և ներքին հոդվածային վերաբաշխումների հայտերի գնումներին վերաբերող բաժինների կազմման ապահովում,

◆ նախարարությունում մշակվող գնումներին վերաբերող փաստաթղթերի իրավական կարգավորման գործընթացի իրականացման ապահովում,

◆ նախարարության և Կազմակերպությունների կողմից իրականացված գնումների վերաբերյալ տեղեկանքների, հաշվետվությունների և անհրաժեշտ այլ փաստաթղթերի կազմման ապահովում:

 

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1)  ՀՀ քաղաքացիություն, 

2)  բարձրագույն կրթություն,

3) գնումների համակարգողի առնվազն 3 (երեք) տարվա որակավորում,

4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով, գնումների էլեկտրոնային ARMEPS համակարգով (այդ թվում` էլեկտրոնային աճուրդի) աշխատելու ունակություն,

5) գրական հայերենի տիրապետում։ 

 

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6 /վեց/ ամիս:

 

Դիմող  ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

◆ Դիմում ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների  և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման  վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

◆ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան  3, Կառավարական տուն 2:  

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14:00 – 17:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019թ. փետրվարի 11-ը ներառյալ

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am ):

Վերադառնալ
qochari-may-25
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: