ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է ֆինանսատնտեսագիտական վարչությունում փորձագետ ներգրավելու համար
31.01.2019

Հայասատանի Հանրապետության մշակույթի նախարարությունը (այսուհետ`Նախարարություն) հայտարարում է ֆինանսատնտեսագիտական վարչությունում փորձագետ ներգրավելու համար

 

Փորձագետը ներգրավվում է Նախարարությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների ընդունման հարցերով:

 

Աշխատանքային պարտականություններն են՝

 

ա) Մասնակցում է մշակույթի բնագավառների ֆինանսական ոլորտի (այսուհետ` Ոլորտ) տարբեր հարցերին վերաբերվող` Վարչությունում մշակվող իրավական ակտերի և այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներին,

բ) իրականացնում է Վարչության կողմից այլ կազմակերպություններին ուղղված փաստաթղթերի, հաղորդագրությունների և տեղեկատվության պատրաստման աշխատանքները,

գ) իրականացնում է Վարչության և Աշխատակազմի կառուցվածքային մյուս ստորաբաժանումների միջև փաստաթղթաշրջանառությունը,

դ) մասնակցում է գանձապետական համակարգի հետ Վարչությունում նախապատրաստված փաստաթղթերի շրջանառությանը,

ե) մասնակցում է Վարչության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,

զ) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Վարչության պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,

է) «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով կազմակերպությունների հետ կնքված դրամաշնորհի  հատկացման պայմանագրերի հիման վրա իրականացնում է գանձապետական գործառնություններ և հաշվապահական ձևակերպումներ «Client Treasury» էլեկտրոնային համակարգի միջոցով,

ը) «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով ստուգում և ընդունում է կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվություններ, կազմում է հանձնման ընդունման ակտերի եզրակացություններ:

 

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն, 

2) տնտեսագիտություն կամ հաշվապահական հաշվառում և հարկում կամ կառավարում  մասնագիտությունների գծով  բարձրագույն կրթություն,

3) Գրական հայերենի տիրապետում:

 

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6 /վեց/ ամիս:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

◆ Դիմում ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների  և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային  տեղամասից կցագրման  վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան  3, Կառավարական տուն 2, 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14:00 – 17:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թ. փետրվարի 11-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am ):

Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: