ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունում փորձագետ ներգրավելու համար
24.01.2019

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) հայտարարում է մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունում փորձագետ ներգրավելու համար

 

Փորձագետը ներգրավվում է Նախարարությունում գրահրատարակչության, գրականության հանրահռչակման ոլորտի գործառույթներն իրականացնելու նպատակով:

 

Աշխատանքային պարտականություններն են՝

  • ◆ «Գրականության հրատարակում», «Աջակցություն գրականության հրատարակ­մանը», «Տեղեկատվության ձեռքբերման, պահպանման և արխիվացման ծառայու­թյուններ» ծրագրերի իրականացումը,
  • ◆ բարձրարժեք գրականությանը և որակյալ հրատարակումներին աջակ­ցե­լու մի­ջո­ցով գրաշուկայի զարգացման խթանումը, հայաստանյան և արտերկրի հրա­տա­­րակիչների հրատարակչական նախաձեռնությունների իրականացումը, որ հնա­րա­­վո­րություն կտա բարձրացնել տպագիր արտադրանքի որակը, նպաստել հե­ղի­նակ­ների հետ համագործակցությանը,
  • ◆ գրահրատարակչության ավանդույթների պահպանումն ու զարգա­ցումը, գրքային արտադրանքի միջոցով անցյալի արժեքների վերհանումն ու նորովի ար­ժևորումը, արտերկրի հրատարակիչների մոտ Հայաստանին, նրա պատ­­մու­թյանն ու մշակույթին վերաբերող, ինչպես նաև գեղարվեստական գրա­կա­նու­թյան հրատարակման համար դրդապատճառի ստեղծումը,
  • ◆ սփյուռքի համայնքներում Հայաստանի մասին լիարժեք և հավաստի տե­ղե­­կա­տվության մատչելիության ապահովումը,
  • ◆ քաղաքային և համայնքային գրադարանների համա­լրման կանոնակարգումը,
  • ◆ հայաստանյան և համաշ­խար­հա­յին գրքի ցուցահանդեսներին շարունակական և ներկայանալի մասնակցությունը,
  • ◆ գրքի և գիտելիքի վարկի բարձրացմանն ու ընթերցանության խթանմանը նպաստող միջոցառումների կազմակերպումը,
  • ◆ «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի իրականացումը, որով նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակ­չու­թյուններին, որոնք ցանկություն ունեն իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ գրականություն,
  • ◆ հե­ղինակային և հարակից իրավունքի հարցերին հետևումը, որ միտված է հեղինակ-հրատա­րակիչ-ընթերցող համագործակցությունը բացառապես օրինական դաշտ տեղա­փո­խելուն,
  • ◆ ստեղծագործողներին և մշակույթի ոլորտի հետազոտողներին տրվող պետական աջակցության կազմակերպումն ու կանոնակարգումը, ընթացակարգերի մշակումը:

 

Մասնակցում է`

ՄԺԾԾ և բյուջետային հայտերի մշակման աշխատանքներին, քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների պատասխանների կազմմանը:  Իրականացնում է դրանց հետ կապված հարակից այլ աշխատանքներ:

 

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն, 

2) Հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

3) առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

4) հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն),

5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Փորձագետ ներգրավելու ժամկետն է` 6 /վեց/ ամիս:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • ◆ դիմում ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • ◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները  բնօրինակների հետ միասին,
  • ◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր  զորակոչային  տեղամասից կցագրման  վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • ◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
  • ◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • ◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
  • ◆ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
  • ◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
  • ◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
  • ◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
  • ◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան  3, Կառավարական տուն 2  

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14:00–17:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թ. փետրվարի 5-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am ):

Վերադառնալ
francofon
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: