ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
14.01.2019

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության ենթակայության «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները`

 

Պարտադիր պայմաններ`

◆ ՀՀ քաղաքացիություն.

◆ բարձրագույն կրթություն` թանգարանագիտություն, մշակութաբանություն, արվեստաբանություն, բանասիրություն, արվեստի կառավարում մասնագիտություններից որևէ մեկով.

◆ պետական կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

◆ իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, ՀՀ աշխատանքային օրենսդրություն և այլ իրավական ակտեր/.

◆ «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

 

Լրացուցիչ պայմաններ`

◆ առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.

◆ ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողություն.

◆ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.

◆ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

◆ ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն:

 

Մրցույթը կկայանա 2019 թվականի փետրվարի 15-ին, ժամը 10:30-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում /հասցե` ք. Երևան, Կառավարական 2-րդ մասնաշենք, Վազգեն Սարգսյան 3, 5-րդ հարկ/:

 

Մրցույթին մասնակցել ցանկացողները նախարարություն պետք է անձամբ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

◆ դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/.

◆ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետումը հավաստող փաստաթղթերի /դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի կամ վերջիններիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան մարմնից տեղեկանք/ բնօրինակները և մեկական պատճենները.

◆ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակը և պատճենը, կամ համապատասխան տեղեկանք /միայն արական սեռի անձինք/.

◆ 3х4 սմ չափսի մեկ լուսանկար.

◆ անձնագիրը և պատճենը.

◆ ինքնակենսագրությունը.

◆ դիմողի կողմից լրացված կադրերի հաշվառման թերթիկը.

◆ տեղեկանք մշտական բնակության վայրից.

◆ հրատարակված հոդվածների ցանկը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերը /դրանց առկայության դեպքում/.

◆ բնութագիր` վերջին աշխատավայրից.

◆ «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված  հայեցակարգ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 14:00-ից  մինչև 17:00-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 26. 01. 2019 թ., տեղեկատու հեռ.`011 / 51-63-11/:

Վերադառնալ
qochari-may-25
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: