ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է քաղաքացիական ծառայության Գործերի կառավարման վարչության առաջատար մասնագետի թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մրցույթ
24.12.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) հայտարարում է նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար

 

Գործերի կառավարման վարչության առաջատար մասնագետ (ծածկագիր` 33-3.2-13)

 

Հիմնական գործառույթները՝

1) իրականացնում է Նախարարության ենթակայության կազմակերպություններին պատկանող և նրանց ամրացված պետական սեփականություն հանդիսացող բոլոր տեսակի (բացառությամբ անշարժ) գույքի` հաշվառման, գրանցման, փոխանակման, շահագործման, վերանորոգման, օգտագործման (ներառյալ վարձակալությունը), արդիականացման, դուրսգրման ու ոչնչացման ոլորտի (այսուհետ՝ Ոլորտ) աշխատանքները, այդ Ոլորտում միտումների և օրինաչափությունների ուսումնասիրություն ու վերլուծություն և առաջարկություններ է ներկայացնում դրանց կառավարման սկզբունքների, իրականացման ձևերի ու կարգերի բարելավման վերաբերյալ.

2) Ոլորտի մասով իրականացնում է նպատակային պետական ծրագրերի ու առանձին միջոցառումների և դրանց իրականացման ձևերի ու կարգերի վերաբերյալ առաջարկությունների մշակման ու դրանք նախարարության մշակութային ծրագրերի կառավարման և մոնիթորինգի վարչությանը ներկայացման աշխատանքները, իրականացնում է վարչության աջակցությունը  նախարարության ենթակայության կազմակերպություններին՝ Ոլորտի մասով տարվող աշխատանքներում, Ոլորտի մասով իրականացնում է նպատակային պետական ծրագրերի ու առանձին միջոցառումների նախապատրաստման աշխատանքները.

3) Վարչության պետի հանձնարարությամբ Ոլորտի մասով նախապատրաստում է առաջարկություն` միջնաժամկետ և տարեկան բյուջետային ծախսային ծրագրերի, Նախարարության գործունեության տարեկան ծրագրի, պետական պատվերի ձևավորման վերաբերյալ.

4) Վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է Ոլորտի առանձին հարցերի վերաբերյալ մասնագիտական ու փորձագիտական եզրակացությունների, մեթոդական պարզաբանումների ու ուղեցույցների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը.

5) Վարչության պետի հանձնարարությամբ Նախարարության Ֆինանսատնտեսագիտական վարչության հետ համատեղ Ոլորտի մասով վերլուծում է նախարարության ենթակայության կազմակերպությունների գործունեությունը.

6) Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է Վարչության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին. Իրականացնում է  պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 

Նշված թափուր պաշտոնին  հավակնելու թեկնածուներից պահանջվում է՝

բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն:

 

◆ Թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման ժամկետն է՝ մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելը:

◆ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 27.12.2018 թ.:

◆ Աշխատավարձի չափը՝ 150790 /հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ:

◆ Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

◆ դիմում ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ (դիմումի ձևը կցվում է),

◆ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,

◆ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

 

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:                          

 

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար  կարող են դիմել ՀՀ մշակույթի նախարարություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am):

Վերադառնալ
baker-jule-11
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: