ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» նախաձեռնության 2018 թվականի դեկտեմբերի 17-ի նամակի կապակցությամբ
18.12.2018

Տեղեկացնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լ. Մակունցի մոտ ս. թ. դեկտեմբերի 12-ին կայացած հանդիպման արդյունքում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և «Պարալլելս ֆիլմ փրոդաքշն» կինոընկերության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ վերջինիս կողմից իրականացվող «Տատիկիս վարսերը» կինոնախագծին առնչվող և կինոպրոդյուսեր Հովհաննես Գալստյանի կողմից հրապարակված բոլոր փաստաթղթերը (համատեղ կինոարտադրության պայմանագրեր, տեղեկանքներ մինչ այժմ իրականացված ներդրումների վերաբերյալ, իրականացված ծախսերը հավաստող հաշիվ-ապրանքագրեր և այլն) պետք է ներկայացվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ՝ փորձագիտական քննության և իրավական եզրակացության համար:
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և «Պարալլելս ֆիլմ փրոդաքշն» կինոընկերության իրավահարաբերությունների դաշտում գտնվող խնդրի ուսումնասիրության նպատակով, հաջորդ օրը` ս. թ. դեկտեմբերի 13-ին, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի հանձարարականով՝ կողմերի, նախարարության համապատասխան վարչությունների և ՀՀ արդարադատության և ֆինանսների նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում արձանագրվել է, որ ՀՀ մշակույթի նախարարի ս. թ. մարտի 17-ի N 116-Ա հրամանով հաստատված «Ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի 15-րդ կետը (որի հիմքով հանձնաժողովի կողմից մերժվել է «Տատիկիս վարսերը» կինոնախագծի 2018 թվականի հայտը) չէր կարող տարածվել տվյալ նախագծի վրա:
Ըստ այդմ, «Տատիկիս վարսերը» կինոնախագծին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությունից և եզրակացությունից հետո (որոնք դեռևս չեն տրամադրվել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը կհրապարակի որոշում՝ «Տատիկիս վարսերը» կինոնախագծի հետագա աջակցության վերաբերյալ:
Վերադառնալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: