ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու Հայաստանում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի պաշտոնական մեկնարկին
12.12.2018

Հարգելի՛ լրագրողներ,  

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը սիրով տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին` ժամը 14:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա միջոցառում` նվիրված Հայաստանում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի պաշտոնական մեկնարկին։

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Հայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ, Հայաստանում ԵՄ պատվիրակության, դեսպանությունների և հյուպատոսությունների, միջազգային կազմակերպությունների և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։

Միջոցառման հյուրն է Սլովենիայի «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակի «Մշակույթ» ենթածրագրի ղեկավար Մատեյա Լազարը, ով կներկայացնի ծրագրի շրջանակում վերջին տարիներին աննախադեպ բարձր ցուցանիշներ արձանագրող իրենց գրասենյակի գործունեությունը և Սլովենիայում մշակույթի ոլորտին հատկացվող պետական աջակցության մոդելը։

Միջոցառման ընթացքում կներկայացվի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը, կամփոփվի ծրագրի անդամակցության առաջին տարվա արձանագրած արդյունքները, մասնավորապես` առաջին հաջողության պատմությունը, առաջիկա` 2019 թվականի ընթացքում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները, ինչպես նաև կքննարկվի Հայաստանում ծրագրի զարգացման և տարածման հիմնական ուղղությունները:  

Միջոցառման ընթացքում ելույթ կունենան երաժիշտներ Հայաստանից:

Ձեր ներկայությունը հաստատելու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին` 093/63-98-90 /Սեդա Գրիգորյան/ կամ գրել հետևյալ էլ. հասցեին` creativeeuropearmenia@gmail.com:

Վերադառնալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: