ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
03.12.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
Արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր` 33-2.3-51)

Հիմնական գործառույթները՝

1) իրականացնում է Վարչության պետի կողմից սահմանված արտերկրների պետական մարմինների ու միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության միջազգային մշակութային համագործակցության ոլորտի (այսուհետ՝ Ոլորտ) պետական քաղաքականության վերլուծություն, միտումների և օրինաչափությունների ուսումնասիրություն և առաջարկություններ է ներկայացնում դրա կառավարման սկզբունքների, իրականացման ձևերի ու կարգերի բարելավման վերաբերյալ.

2) Վարչության պետի հանձնարարությամբ առաջարկություններ է ներկայացնում Ոլորտում նպատակային պետական ծրագրերի ու առանձին միջոցառումների ինչպես նաև դրանց իրականացման ձևերի ու կարգերի վերաբերյալ, մասնակցում է դրանց իրագործմանը.

3) իր իրավասությունների մասով առաջարկություններ է ներկայացնում մշակույթի ոլորտի միջպետական, միջկառավարական ու միջազգային համաձայնագրերի, պայմանագրերի, կոնվենցիաների, հայեցակարգերի, ռազմավարության և այդ ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի ու բնականոն գործունեությունն ապահովող, չափորոշիչների, մեթոդական ցուցումների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակման, ինչպես նաև գործող փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

4) Վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է Ոլորտի առանձին հարցերի վերաբերյալ մասնագիտական ու փորձագիտական եզրակացությունների, մեթոդական պարզաբանումների ու ուղեցույցների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը.

5) Ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ կազմակերպում է Վարչության համագործակցությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների, միջազգային, հասարակական ու այլ կազմակերպությունների, ստեղծագործական միությունների, դիվանագիտական հաստատությունների, միջպետական, միջկառավաական հանձնաժողովների ու խմբերի և այլ մարմինների հետ.

6) իր իրավասությունների սահմաններում իրականացնում է Ոլորտի միջազգային, միջպետական, միջկառավարական և այլ համաձայնագրերի, պայմանագրերի որոշումների կատարման աշխատանքները ու դրանց ընթացքի հսկողությունը.

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնին հավակնելու թեկնածուներից պահանջվում է՝

հումանիտար-սոցիալական, կամ մշակույթ և արվեստ մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ,կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք  տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

ԵՄ ինտեգրման բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը և գործընթացներին, ԵՄ կառույցներին, նրանց գործառույթներին և աշխատակարգերին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, ռուսերենին (ազատ) և անգլերենին (ազատ), և ֆրանսերենին (կարդում է և կարող է բացատրվել), կամ գերմաներենին (կարդում է և կարող է բացատրվել), կամ իտալերենին (կարդում է և կարող է բացատրվել), կամ իսպաներենին (կարդում է և կարող է բացատրվել) տիրապետում, համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն:

◆ Թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման ժամկետն է՝ մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելը:

◆ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 06.12.2018 թ.:

◆ Աշխատավարձի չափը՝ 212300 /երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:

◆ Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

◆ դիմում ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ (դիմումի ձևը  կցվում է),

◆ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,

◆ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14:15-ից մինչև 17:15-ը:                          

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ մշակույթի նախարարություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am):

Վերադառնալ
francofon
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: