ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. ՀՀ մշակույթի նախարարության դրամաշնորհային ծրագրերի մրցութային նոր համակարգի ներդրման վերաբերյալ
30.11.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է 2019 թվականին դրամաշնորհային ծրագրերի մրցութային նոր համակարգի ներդրման մասին։

Մրցութային նոր համակարգը գործողության մեջ կմտնի 2018 թվականի դեկտեմբերի 3-ին։ Դրամաշնորհային մրցույթները սահմանված են ութ անվանակարգային ծրագրի համար, որոնք ընդգրկում են հետևյալ ոլորտները. տեսային և մեդիա արվեստներ (կերպարվեստ, վիդեոարվեստ, կինո, լուսանկարչություն, դիզայն, դեկորատիվ-կիրառական արվեստ), կատարողական արվեստներ (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ), մշակութային ժառանգություն (այդ թվում՝ թանգարաններ և գրադարաններ), գրականություն, մշակութային կրթություն, ժողովրդական արվեստներ և արհեստներ։

Մրցույթներն անցկացվելու են հատուկ կազմավորված մասնագիտական հանձնաժողովների մասնակցությամբ, որոնք գործելու են անկախ սկզբունքով։

Դրամաշնորհային ծրագրերի մրցութային համակարգի ներդրման հիմնական նպատակն է ստեղծել պետական դրամաշնորհների բաշխման թափանցիկ և մրցակցային հարթակ, խթանել ազատ և մասնակցային մշակութային դաշտի կառուցումը, նպաստել ժամանակակից արվեստների և ստեղծարար արդյունաբերության զարգացմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը և արդյունավետ կառավարմանը, միջազգային հարթակներում՝ հայկական մշակույթի և արվեստների ներկայացմանը և համագործակցության նոր հնարավորությունների ընդլայնմանը:

Դրամաշնորհային մրցութային ծրագրերի ուղղությունները, նպատակները և մասնակցության պայմանները, ներառյալ՝ հայտաձևը, ընդունման ընթացակարգը և ժամանակացույցը, գնահատող հանձնաժողովների աշխատակարգը սահմանված են համապատասխան կանոնակարգով և կից հավելվածներով, որոնք կարելի է ներբեռնել նախարարության կայքէջի «Դրամաշնորհային մրցույթներ» բաժնից։

Վերադառնալ
francofon
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: