ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ
18.10.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է Նախարարության  քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Գործերի կառավարման  վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր` 33-2.3-26)

Հիմնական գործառույթները՝

1) կազմակերպում և համակարգում է նախարարության և նրա ենթակայության կազմակերպությունների ռազմամոբիլիզացիոն ոլորտի, ինչպես նաև իրականացնում է նախարարության և նրա ենթակայության կազմակերպությունների ամրացված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (նաև հողամասերի)` հաշվառման, գրանցման, շահագործման, վերանորոգման, օգտագործման (ներառյալ վարձակալությունը) ոլորտի (այսուհետ՝ Ոլորտներ) աշխատանքները, միտումների և օրինաչափությունների ուսումնասիրություն ու վերլուծություն և առաջարկություններ է ներկայացնում Ոլորտների կառավարման սկզբունքների, իրականացման ձևերի ու կարգերի բարելավման վերաբերյալ.

2) վարչության պետի հանձնարարությամբ Ոլորտների մասով նախապատրաստում է առաջարկություն` միջնաժամկետ և տարեկան բյուջետային ծախսային ծրագրերի, նախարարության գործունեության տարեկան ծրագրի, պետական պատվերի ձևավորման վերաբերյալ.

3) վարչության պետին է ներկայացնում առաջարկություն Ոլորտների մասով անհրաժեշտ պետական գնումներ իրականացնելու մասին և գնման ենթակա ապրանքների, աշխատանքների, ծառայությունների տեխնիկական բնութագրերը.

4) վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ.

5) վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է վարչության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

6) Ոլորտի մասով նախապատրաստում է հատուկ նպատակներով ստեղծված, միջգերատեսչական, նախարարին կից գործող և այլ խորհուրդների ու հանձնաժողովների աշխատանքը, կազմակերպում է Ոլորտների առանձին հարցերի վերաբերյալ մասնագիտական ու փորձագիտական եզրակացությունների նախապատրաստումը. Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք  տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

- համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն.

- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում:

◆ Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման ժամկետն է՝ մինչև հիմնական աշխատողի վերադարձը:

◆ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 23.10.2018 թ.:

◆ Աշխատավարձի չափը՝ 212300 /երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:

◆ Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

◆ դիմում ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

◆ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,

◆ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

◆ մեկ լուսանկար 3X4 սմ չափսի,

◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14:15-ից մինչև 17:15-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:                          

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար  կարող են դիմել ՀՀ մշակույթի նախարարություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,  5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am):

Վերադառնալ
dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: