ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար մրցույթ
17.10.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար  

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ (ծածկագիր` 33-2.1-9)  

Հիմնական գործառույթները՝

1) մասնակցում է գործակալության ընթացիկ գործունեության ղեկավարմանը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) գործակալության պետի հանձնարարությամբ կամ նրա բացակայության ընթացքում նախարարին կամ գործակալության աշխատանքները համակարգող նախարարի տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և գործակալության կանոնադրությամբ նախատեսված գոծունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ.

3) նախարարին կամ գործակալության աշխատանքները համակարգող նախարարի տեղակալին ըստ անհրաժեշտության ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

4) գործակալության պետի հանձնարարությամբ ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև գործակալության աշխատանքները համակարգող նախարարի տեղակալի ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և տեղեկացնում արդյունքների մասին.

5) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

6) գործակալության պետի հանձնարարությամբ ապահովում է գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.

7) գործակալության պետի հանձնարարությամբ պատրաստում և քննարկման է ներկայացնում գործակալության աշխատանքային ծրագրերը.

Իրականացնում է  պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:  

Նշված թափուր պաշտոնին  հավակնելու թեկնածուներից պահանջվում է՝

ճարտարապետություն, կամ ճարտարապետական միջավայրի դիզայն, կամ ճարտարապետական ժառանգության վերականգնում և վերակառուցում, կամ իրավագիտություն, կամ պատմություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվաաշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, ռուսերենի և անգլերենի (ազատ) տիրապետում, համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն:  

◆ Թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման ժամկետն է՝ մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելը:

◆ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 22.10.2018 թ.:

◆ Աշխատավարձի չափը՝ 310850 /երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:

◆ Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

◆ դիմում ՀՀ մշակույթի նախարարի անունով (դիմումի ձևը կցվում է),

◆ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,

◆ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

◆ մեկ լուսանկար 3X4 սմ չափսի,

◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:  

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:  

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14:15-ից մինչև 17:15-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:                            

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար  կարող են դիմել ՀՀ մշակույթի նախարարություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am):

Վերադառնալ
dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: