ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում առաջադրվող թեկնածուների վերաբերյալ
04.10.2018

Ս. թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է քննարկում Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում  առաջադրվող  թեկնածուների վերաբերյալ: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ն. Ղարիբյանը, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Կ. Խոդիկյանը, նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Ա. Ղազարյանը, նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Ն. Հայրապետյանը, «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ֆ. Դավթյանը:
Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել 5 մասնակից. նախկինում՝  Խաբարովսկի շրջանային դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ՝ Ռ. Մանուկյանը (ՌԴ քաղաքացի), Մոսկվայի Ս. Փարաջանովի անվան թատրոնի հիմնադիր, բեմադրիչ՝ Վ. Գաբբեն (ՌԴ քաղաքացի), Ղազախստանի Ալմաթի քաղաքի Մ. Յ. Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնի բեմադրող ռեժիսոր Կ. Ներսիսյանը (ՌԴ քաղաքացի), Կ. Սատնիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Ն. Գրիգորյանը, ռեժիսոր-բեմադրիչ՝ Ս. Շահվերդյանը: Աշխատանքային խումբը նախապես ծանոթանալով մասնակիցների կողմից ներկայացրած կենսագրականների և թատրոնի առաջիկա գործունեության տեսլականի հետ, տեղում տեսաձայնագրված տարբերակով քննության առավ յուրաքանչյուր թեկնածուի կողմից ներկայացրած ռեժիսորական աշխատանքները, լուսանկարները, մամուլից՝ ակնարկները, հղումները, ինչպես նաև ստեղծագործական գործունեությունը լուսաբանող այլ նյութերը: Շուրջ 3 ժամ տևած խորհրդակցության արդյունքում որոշվեց՝ Կ. Ստանիսլավկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնում առաջադրվող 5 թեկնածուներից ընտրել 2-ին՝ Կարեն Ներսիսյանին և Սուրեն Շահվերդյանին, ովքեր հնարավորություն կունենան առաջիկայում վերոգրյալ թատրոնում բեմադրել մեկական ներկայացում, ինչն էլ հնարավորություն կտա հետագա հստակ և համարժեք ընտրության:

ՀՀ մշակույթի նախարարություն
Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: