ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ
01.10.2018

Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ին պատկանող շենքն ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված պետական ցուցակում` որպես տեղական նշանակության հուշարձան:
Հուշարձան-շենքի կողային ճակատին կից տարածքում առանց ՀՀ մշակույթի նախարարության համաձայնության և թույլտվության կատարվել են հողային և շինարարական աշխատանքներ, որի արդյունքում վտանգվել է հիշյալ հուշարձան-շենքի կայունությունը:
Նշյալ շինարարական աշխատանքները կատարվել են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, որոնք են.
16-րդ հոդված՝ «... գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:»
22-րդ հոդված՝ «Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, ... աշխատանքների համար ... կառուցապատման, ... նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:
Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ:»:
ՀՀ մշակույթի նախարարությունը, առաջնորդվելով վերը նշված օրենքի դրույթներով, իր լիազորությունների սահմանում 2018 թ. սեպտեմբերի 12-ին գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան` խնդրելով դադարեցնել շինարարական աշխատանքները և հուշարձան-շենքի անկանխատեսելի փլուզումից խուսափելու համար հրատապ միջոցառումներ ձեռնարկել:
Միաժամանակ, ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձանի անխաթարությունը պահպանելու համար քննարկում է ունեցել կառուցապատողի ներկայացուցչի հետ և բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել` նախարարությանը ներկայացնել հուշարձանի անխաթարությունը պահպանելու վերաբերյալ նախագիծ:
Նախարարությունը խնդրի կապակցությամբ գրությամբ դիմել է Երևան քաղաքի դատախազությանը՝ օրինախախտ անձանց պատասխանատվության ենթարկելու և պահանջվող օրինական  գործունեությունն իրականացնելու համար: 
ՀՀ մշակույթի նախարարությունը նաև իր պատրաստակամությունն է հայտնել հարցը քննարկել պատասխանատու և շահագրգիռ կողմերի հետ և ըստ խնդրի հրատապության՝ նախագծային լավագույն առաջարկին (հուշարձանը վտանգող խնդրի լուծմանը) տալ պահանջվող թույլտվություն:

ՀՀ մշակույթի նախարարություն
Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: