ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «Հին Երևան» ծրագրի շրջանակում իրականացված հողային և շինարարական աշխատանքների հետևանքով Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ
28.09.2018

Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ին պատկանող տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան-շենքն ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված պետական ցուցակում` որպես տեղական նշանակության հուշարձան (1.6.206.3 ցուցիչով, բնակելի տուն՝ Զարմայր Անդրեասյանի):
Հուշարձան-շենքի կողային ճակատին կից տարածքում, առանց ՀՀ մշակույթի նախարարության համաձայնության, կատարվել են հողային և շինարարական աշխատանքներ, որի արդյունքում վտանգվել է հիշյալ հուշարձան-շենքի կայունությունը:
Տեղեկացնում ենք նաև, որ շինարարական աշխատանքները կատարվել են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 22-րդ հոդվածների խախտմամբ, որի համար ՀՀ մշակույթի նախարարությունը 2018 թ. սեպտեմբերի 12-ին գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան` խնդրելով դադարեցնել շինարարական աշխատանքները և հուշարձան-շենքի փլուզումից խուսափելու համար հրատապ միջոցառումներ ձեռնարկել:
Հուշարձանի անխաթարությունը պահպանելու և փլուզման կանխման  լուծումների վերաբերյալ բանավոր քննարկումներ են ընթացել կառուցապատողի ներկայացուցչի և «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ս/թ հոկտեմբերի 1-ին ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացնել հուշարձանի անխաթարությունը պահպանելու նախագիծ (այժմ կատարվում է հուշարձան-շենքի չափագրություն, որի հիման վրա կազմվելու է նախագծային առաջարկ):
ՀՀ մշակույթի նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում հարցը քննարկել և ըստ խնդրի հրատապության՝ նախագծային լավագույն առաջարկին (հուշարձանը վտանգող խնդրի լուծմանը) տալ պահանջվող թույլտվություն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատ­մական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ եթե հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ, իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի` պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները ոչնչացնելը կամ վնասելը նախատեսում է պատժամիջոցներ:
Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: