ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջի լավագույն ծրագրի մրցույթի վերաբերյալ
07.08.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջի գործարկման լավագույն ծրագրի համար։
«Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջը՝  http://int-heritage.am եռալեզու տեղեկատվական հարթակ է,  որի նպատակն է ապահովել տեղեկություններ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արդի զարգացումների, ՀՀ տարբեր համայնքների մշակութային ժառանգության, կրողների, ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանության, պաշտպանության և փոխանցման թեմաների վերաբերյալ նյութերով: Նախատեսվում է կայքէջի միջոցով լուսաբանել ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի իրավական դաշտի զարգացումները, միջազգային համագործակցության ծրագրերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերի համալրման սկզբունքների վերաբերյալ ընթացիկ գործընթացները: Կտեղադրվեն նաև ոլորտին առնչվող գիտահանրամատչելի նյութեր և հայտարարություններ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝  http://int-heritage.am կայքէջի գործարկման ծրագիրը՝ 2-4 էջի սահմաններում, որում պետք է ներառել կազմակերպության անվանումը, իրավաբանական հասցեն, տեղեկություններ կազմակերպության գործունեության մասին և ծրագրի իրականացման առաջարկը:  

Ծրագիրը պետք է ուղարկել general@mincult.am էլեկտրոնային փոստին:

Ծրագրի ներկայացման վերջնաժամկետը` ս. թ. սեպտեմբերի 3-ն է:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 011 523-933 հեռախոսահամարով։

 

                                                          ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: