ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀԵՐՔՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «Armtimes.com» էլ. կայքում օգոստոսի 5-ին «Փլուզում Մարմաշենի վանքում. պատասխանատուն մշակույթի նախարարությունն է» հրապարակման վերաբերյալ
06.08.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշենի վանական համալիրը ՀՀ կառավարության 2001 թվականի N 616 որոշմամբ՝ անհատույց, անժամկետ օգտագործմամբ հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն: Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ օգտագործվող հուշարձանի պահպանությունը և անվթարության ապահովումը պարտավոր է իրականացնել օգտագործողը, այսինքն՝  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Մամուլում հրապարակված «Փլուզում Մարմաշենի վանքում. պատասխանատուն մշակույթի նախարարությունն է» նյութում՝ «մոմավաճառը ամենավտանգավոր հատվածների քարերը հասարակ շաղախով 3 ամիս առաջ ամրացրել է, որպեսզի դրանք չթափվեն» նշվածի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ դրանք եղել են ոչ թե ամրացման, այլ հուշարձանապատկան բեկորների կիրառմամբ անթույլատրելի շինարարական միջամտություններ՝ վանական համալիրի գավիթը վերածելով գիշերակացի սենյակի՝ աղավաղելով հուշարձանի պատմական, մշակութային և գիտական  արժեքը: Նշված աշխատանքները կատարվել են առանց լիազոր մարմնի՝ մշակույթի նախարարության հետ համաձայնեցնելու՝ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, որի համար հարուցվել է քրեական գործ և կատարվում է քննություն: «Պահակային տնակի» շինարարությունը դադարեցվել է:

Հայտնում ենք նաև, որ Մարմաշենի վանական համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում ընդգրկված չէ:

Չնայած ՀՀ մշակույթի նախարարությունն իրավական առումով պատասխանատվություն չի կրում վանական համալիրի պահպանության համար, այնուհանդերձ, ուսումնասիրելով խնդիրը նախարարությունը 2019 թ. պետբյուջեից 10 մլն դրամ հատկացնելու է ցամաքուրդի իրականացման նպատակով, որի արդյունքում ստորգետնյա ջրերը կուղղորդվեն կառույցի հիմնատակերից դուրս: Ելնելով անհետաձգելի խնդիրների լուծման կարևորությունից՝  նախատեսվում է այդ գումարից որոշ չափ հատկացնել 2018 թ.՝ ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրված բյուջեի «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերանորոգում» ծրագրի խնայողություններից:

Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: