ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. համայնքային գրադարանների հավատարմագրման 2018 թվականի հայտերի ընդունման վերաբերյալ
01.08.2018

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2018 թվականի հայտեր` համաձայն «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» 2013 թվականի փետրվարի 8-ի N 187-Ն որոշման:
Համաձայն ՀՀ կառավարության սահմանած կարգի Հայաստանի Հանրապետության գրադարանները կարող են հավատարմագրվել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, որը տրվում է հինգ տարի ժամկետով, ինչի վերաբերյալ լիազորված պետական մարմինը տալիս է համապատասխան վկայական:
Գրադարանը կարող է հավատարմագրման հայտ ներկայացնել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, եթե`
1) ունի իրավաբանական անձի կարգավիճակ,
2) ունի տպագիր արտադրանքի և այլ տեսակի փաստաթղթերի դասակարգված հավաքածու (իրականացվել է հաշվառում, ստեղծվել է գրադարանի տեղեկատվական համակարգը),
3) ունի պահպանության, հավաքածուների դասակարգման և գրադարանի գործունեության համար համապատասխան տարածք, գույք,
4) ապահովված է մշտական ֆինանսավորմամբ,
5) ունի լիազորված պետական մարմնի սահմանած գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշներին համապատասխան որակավորված մասնագետներ,
6) գրադարանից օգտվողներին մատուցում է գրադարանային ծառայություններ` անկախ նրանց սեռից, տարիքից, ռասայից, կրոնական դավանանքից, ազգությունից, ֆիզիկական վիճակից, բնակության վայրից, գտնվելու վայրից և այլ գործոններից, ինչպես նաև ապահովում է սպասարկման այլ միջոցներ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար,
7) օգտվում է միջգրադարանային բաժնութային համակարգից:    
Հայտերն ընդունվում են 2018 թ. օգոստոսի 10-ից հոկտեմբերի 20-ը,
ժամը` 9:00-18:00-ն (աշխատանքային օրեր):
 

ՀՀ մշակույթի նախարարություն մշակութային ժառանգության

և ժողովրդական արհեստների վարչություն

Հեռ.` (011) 52 39 38

Էլ. փոստ՝ general@mincult.am

Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: