ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված տոնական միջոցառումն անցկացնելու կազմակերպչի մրցույթի վերաբերյալ
31.07.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է 2018 թ. սեպտեմբերի 21-ին կայանալիք ՀՀ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումն անցկացնելու կազմակերպչի մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել մշակութային միջոցառումների կազմակերպման բնագավառում փորձ ունեցող իրավաբանական անձինք:

Հայտ կարող է ներկայացնել ՀՀ-ում գրանցված, շահույթ չհետապնդող այն կազմակերպությունը, որն ունի մշակութային գործունեության նվազագույնը երկու տարվա արդյունավետ փորձ:

Հայտի փաթեթում անհրաժեշտ է ներառել տեղեկություն՝ կից ներկայացվող ձևաչափի համաձայն:

Կազմակերպչի հավակնորդ դառնալու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել՝ general@mincult.am էլեկտրոնային հասցեին՝ վերոհիշյալ տեղեկանքի հետ ուղարկելով՝

ա/ կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը,

գ/ կազմակերպության կանոնադրության պատճենը,

դ/ կոնտակտային տվյալներ՝  նամակի վերնագիր տողում (subject) նշելով՝ «Կազմակերպչի հավակնորդ»։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2018 թվականի օգոստոսի 20-ը։

Մանրամասների համար կարող եք զանգահարել 011-52-39-35, 011-51-93-06 հեռախոսահամարներով:

Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: