ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈւՆ. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղատեղիի վերաբերյալ
16.07.2018

ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն համարվող, հանրապետական նշանակության Խնձորեսկ գյուղատեղիի տարածքում «Հին Խնձո­րեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրի» շրջանակում իրականացվող աշխատանքների վերահսկման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության մասնագետները պարբերաբար հանդիպում-քննարկումներ են ունենում ծրագրի նախաձեռնողների հետ, որոնք տեղեկացվել են, որ ծրագրի շրջանակում պատմա­մշակութային անշարժ հուշարձանների ամրակայմանը, վերականգնմանը և նորոգմանը վերաբերող բոլոր անհրաժեշտ գիտա­նախագծային փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ է ներկայացնել բնագավառի լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը: Նախարարությունն առաջարկել է աշխատանքներն իրականացնել փուլային տարբերակով, որպեսզի ապահովվի դրանց վերահսկելիությունը: ՀՀ մշակույթի նախարարությունը «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրի» տնօրինությանը նախազգուշացրել է նախարարության շրջանցմամբ կամ անտեսմամբ հավանական քայլերի անթույլատրելիության և դրանց համար օրենսդրական պատասխանատվության մասին: Նախարարությունը տեղեկացնում է, որ տիրապետում է օրենքի գերակայությունն ապահովող էապես ազդեցիկ և կիրառելի լծակների:
Ինչ վերաբերում է տարածքում տնտեսվարող այլ սուբյեկտների կողմից իրականացվող գործունեությանը՝ ապօրինի շինարարություն, ընտանի կենդանիների բուծում և այլն, դրանք սահմանված կարգով դադարեցվել են, տարածքում սահմանվել է խիստ հսկողություն. նախարարության տարածքային և մարզային համապատասխան կառույցները, իրավապահների հետ համագործակցելով, հետևում են օրինականության պահպանմանը:

 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: