ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման նպատակով բարերարների կողմից ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ
12.07.2018

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, արժևորելով 20-րդ դարի նշանավոր գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի մեծ ավանդը հայկական արվեստում, ինչպես նաև կարևորելով Վարպետի ստեղծագործությունների պահպանությունն ու հետագա սերունդներին այն փոխանցելու անհրաժեշտությունը, բոլոր մասնավոր ներդրողներին, բարերարներին ու անհատներին կոչ է անում ֆինանսապես աջակցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա համայնքի (Էջմիածնի տարածաշրջան) մշակույթի տան նախասրահում գտնվող «Սասունցիներ» որմնանկարի (18x3.70 մ, նորահայտ հուշարձան, 1974 թ.) վերականգնման, ամրակայման և նորոգման աշխատանքների իրականացման գործընթացին:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշյալ որմնանկարը գտնվում է անմխիթար վիճակում և հրատապ վերականգնման կարիք ունի: Գործընթացն իրականացնելու նպատակով Վարպետի ժառանգ Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ իտալացի մասնագետներ Արա Զարյանի և Քրիստին Լամուղէի կողմից սեփական միջոցներով ուսումնասիրվել և մշակվել են նշյալ որմնանկարի նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչը կազմում է 6.160 (վեց հազար հարյուր վաթսուն) եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Վերականգնման աշխատանքները Ա. Զարյանի և Ք. Լամուղէի կողմից իրականացվելու են անվճար:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

 

                                                                            ՀՀ մշակույթի նախարարություն

Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: