ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. Գրքի երևանյան 2-րդ փառատոնի կազմակերպիչ դառնալու մրցույթի վերաբերյալ
02.07.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը շահույթ չհետապնդող կազմակերպությունների շրջանում հայտարարում է Գրքի երևանյան 2-րդ եռօրյա փառատոնի կազմակերպիչ դառնալու մրցույթ: Փառատոնը նախատեսվում է անցկացնել ս. թ. հոկտեմբերին:

Փառատոնի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կհանդիպեն գրողը, ընթերցողն ու հրատարակիչը: Այն միտված է հայ գրականության հանրահռչակմանը և հրատարակչական գործի խթանմանը:

Ծրագրի պարտադիր բաղադրիչներն են.

◆ հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ գրքի ցուցահանդես-տոնավաճառ,

◆ գրողների, գրքի ձևավորողների, նկարազարդողների ստեղծագործական մրցույթ (անվանակարգերը տե՛ս ստորև),

◆ շնորհանդեսներ (պարտադիր նաև 2017 թվականին կայացած Գրքի երևանյան փառատոնի շրջանակում հաղթած գրքերի):

Ցանկալի է փառատոնի ծրագրում ընդգրկել նաև.

◆ քննարկումներ,

◆ վարպետության դասեր,

◆ ընթերցումներ,

◆ կենդանի երաժշտություն և այլն:

Ստեղծագործական մրցույթի անվանակարգերն են.

◆ արձակ,

◆ պոեզիա,

◆ դրամատուրգիա,

◆ մանկապատանեկան գրականություն,

◆ գրքի շապիկի ձևավորում,

◆ գրքի նկարազարդում:

Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է լինեն նախկինում չհրատարակված: Մրցութային անվանակարգերի հաղթողները կստանան դրամական պարգևներ։ Մրցանակային ֆոնդի գումարը կհատկացնի մշակույթի նախարարությունը:

Հայտատուն պետք է ներկայացնի ստեղծագործական մրցույթի անցկացվման հնարավորինս թափանցիկ և անաչառ կանոնակարգ:

Գրքի երևանյան 2-րդ փառատոնի կազմակերպչի հավակնորդ դառնալու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել՝ yerevanbookfest@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկելով կազմակերպության գործունեության մասին տեղեկություն, պետական գրանցման վկայականի պատճենը, կանոնադրությունը, կոնտակտային տվյալներ՝  նամակի վերնագիր տողում (subject) նշելով՝ «Կազմակերպիչ դառնալու հավակնորդ»։

Հայտ կարող է ներկայացնել Հայաստանում գրանցված, շահույթ չհետապնդող այն կազմակերպությունը, որն ունի գրական կամ մշակութային գործունեության նվազագույնը երկու տարվա արդյունավետ փորձ:

Հայտի փաթեթում պետք է ներառված լինի Գրքի երևանյան 2-րդ փառատոնի կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական հաշվարկը (հաղթողների մրցանակային գումարները՝ ներառյալ): Նախապատվությունը կտրվի համաֆինանսավորում ունեցող ծրագրերին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի հուլիսի 15-ն է։

Մանրամասների համար կարող եք զանգահարել 011-52-39-38 հեռախոսահամարով:

Վերադառնալ
dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: