ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում Արամ Մանուկյանի արձանի տեղադրման թույլտվության վերաբերյալ
28.06.2018

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, հիշեցնելով, որ

◆ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի՝  հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում շինարարական աշխատանքների իրականացումը կատարվում է ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ՝  հաշվի առնելով նաև «Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման՝  հուշարձանների պահպանական գոտիների նախագծի» դրույթները,

◆ համարելով, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է,

◆ կիսելով հանրության ու մասնագետների՝  կայարանի պատմագեղարվեստական կերպարը աղճատելու վերաբերյալ մտահոգությունը,

միանում է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի՝  Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում՝ նրա վերգետնյա աստիճանաձև հարթակին Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքների կասեցման նախաձեռնությանը:

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանը խորհրդահայ ճարտարապետության և XX դարի մոդեռնիզմի նվաճում հանդիսացող կառույց է. ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել և ստանձնել է կայարանին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց:

Անընդունելի է առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման՝ արձանի տեղադրման թույլատրումը, հատկապես հաշվի առնելով Արամ Մանուկյանի, հայոց պետականության կերտման գործում նրա գործունեության բացառիկ նշանակությունը և նրա արձանի ստեղծման, մայրաքաղաքում տեղադրման օրակարգային առաջնահերթությունը:

 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերադառնալ
dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: