ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հանձնաժողովի նիստի վերաբերյալ
28.06.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառա­վա­րության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն` 2018 թվականի հունիսի 25-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը կայացրել է դրական եզրակացություն Ռոման Տիգրանի Նամալյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:

Համաձայն ՀՀ կառա­վա­րության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի՝ շրջանառության մեջ է դրվել «Ռոման Նամալյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» Հա­յաս­տա­նի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Առդիր` «Ռոման Նամալյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կառավա­րութ­յան ո­րոշ­ման նախագիծը:

«Ռոման Նամալյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կառավարության ո­րոշ­ման նախագծի հիմնավորումը:

Տեղեկանք «Ռոման Նամալյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կառա­վա­րութ­յան ո­րոշ­ման նախագծի վերաբերյալ:

ՀՀ կառավարության ո­րոշ­ման նախագիծը տեղադրված է նաև www.e-draft.am կայքում:

Վերադառնալ
may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: