- Նախարարություն
- Մշակույթ
- Ժառանգություն
- Համագործակցություն
- Հայտարարություններ
- Օրենսդրություն
- Պարգևատրումներ
- Հետադարձ կապ
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2016 թվականի մայիսի 17-ի N 229-Ա հրամանով հաստատված աշխատակարգի (այսուհետ` աշխատակարգ) 8-րդ կետի համաձայն` հասարակական խորհրդի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի՝ ըստ վիճակահանության:
ՀՀ մշակույթի նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ռոտացիոն սկզբունքով ընդգրկվելու համար մինչև 2018 թվականի մայիսի 10-ը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժին /հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, էլ. հասցե` general@mincult.am/ պետք է ներկայացնել դիմում /ստորագրված և ուղղված ՀՀ մշակույթի նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Ա. Ամիրյանին/ և աշխատակարգի 4-րդ կետի պահանջների բավարարման վերաբերյալ գրավոր տեղեկություններ:
Խորհրդի կազմում ընդգրկվելու համար կարող են դիմել աշխատկարգի 4-րդ կետի պահանջները բավարարող անձինք /աշխատակարգը կցվում է/:
Խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով նախարարության կողմից անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել լրացուցիչ տեղեկություններ:
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին՝ (011) 56 45 46 հեռախոսահամարով:
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: