ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայի մասնակցության համար
15.03.2018

Ս. թ. մայիսի 8-19-ը կանցկացվի Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը:

Կինոփառատոնի շրջանակում կգործի միջազգային կինոշուկա: Կինոռեժիսորների և ֆիլմարտադրող ընկերությունների մասնակցությունն այս կարևոր միջոցառմանն ապահովելու համար՝ ՀՀ մշակույթի նախարարությունը կինոշուկային կմասնակցի պաշտոնական տաղավարով:

ՀՀ մշակույթի նախարարությունը հրավիրում է հայաստանյան բոլոր գործող կինոարտադրողներին և պրոդյուսերներին իրենց նախագծերով և ծրագրերով մասնակցելու կինոշուկային՝ հայկական տաղավարի կազմում:

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկվելու համար հայտարարվում է մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիներ` կինոռեժիսոր, պրոդյուսեր, պայմանով, որ ֆիլմի/նախագծի իրավատերը ՀՀ քաղաքացի է կամ իրավատեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում:

Կից ներկայացվում են մասնակցության կարգը և հայտաձևը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս. թ. ապրիլի 3-ը:

Լրացված հայտերն անհրաժեշտ է ուղարկել և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության մասնագետ` Գուժ Թադևոսյանին /Էլ. փոստ` g_tadevosyan@mincult.am, հեռախոս` 011-51-93-06/:

Հայտնում ենք, որ անկախ մրցույթի արդյունքներից, ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստակամ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթի արդյունքում չհաղթած կինոնախագծերը՝ հեղինակների կողմից համապատասխան նյութերի տրամադրման դեպքում:

Վերադառնալ
mirzoyan-may-10-12
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: