ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտնի են «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2018-ին պետական աջակցություն ստացողների անունները
15.12.2017

Նախապես հրապարակված ծանուցման կարգի համաձայն՝ ՀՀ մշակույթի նախարարությունն ընդունել է հայտեր «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով նախատեսված սուբսիդիայի տարամադրման համար: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին կից գործող մասնագիտական խորհուրդը քննել է ստացված հայտերը և ձևավորել 2018 թվականին պետական աջակցություն ստացող կազմակերպությունների ցանկը:
«Խորհուրդը որոշել է «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով պետական աջակցություն տրամադրել երկու հիմնական շեշտադրմամբ. զուտ մշակութային ուղղվածության մամուլ և մեծ տարածում ունեցող մամուլ՝ մշակութային հատվածով: Որպես քաղաքական ուղղվածություն՝ պետական աջակցություն ստացողների ցանկում նաև ազգային փոքրամասնությունների ու մարզային մամուլն է»:
Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն իր խոսքում հավելում է, որ նախորդ տարիների համեմատ, պետության օժանդակությունն ակնկալող լրատվամիջոցների ներկայացրած հայտերի քանակն այս տարի էապես չի փոխվել, բայց և ստացվել են  նոր հայտեր՝ սահմանված նոր պահանջների ու շեշտադրումների համաձայն: Մասնավորապես, պետական օժանդակություն ակնկալող լրատվամիջոցների ցանկում ավելացել են արվեստի քննադատություն պարունակող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները.
«Խորհրդի նոր շեշտադրումների թվում նաև հնարավորինս մեծ տարածում ունեցող մամուլում մշակութային հատվածի օժանդակությունն էր: Այս հարցում կար երկմտանք. եթե լրատվամիջոցն ունի մեծ տարածում, ինչու՞պետք է  պետությունն օժանդակի: Սակայն կա խնդրի երկրորդ կողմը՝ մեծ տարածում ունեցող լրատվամիջոցով ավելի արդյունավետ է իրականացնել մշակույթի լուսաբանումը, ինչը մեր հիմնական նպատակն է: Հակառակ դեպքում՝ մենք պետք է գործ ունենանք միայն փոքր սպառում ունեցող մամուլի հետ: Այս տարի ավելի խիստ է մոտեցումը մարզային մամուլի հանդեպ, որովհետև ժամանակի պահանջները ենթադրում են ավելի բարձր որակ և մրցունակություն: Մարզային և մայրաքաղաքային մամուլի միջև տարբերությունն այսօր  մոտավորապես այնքան է, որքան դրանց մշակութային կյանքի միջև եղած տարբերությունը: Շատ անելիք կա և՛ բովանադակային, և՛ տեխնիկական լուծումների առումով: Մարզային մամուլում գրեթե բացակայում է էլեկտրոնայինը»:
Որակի հանդեպ վերահսկողությունն, ըստ փոխնախարարի, ընդհանուր առմամբ խստացվել է. յուրաքանչյուր եռամսյակը մեկ կստուգվեն պետության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների և՛ որակը, և՛ տարածվածությունը: Հետագա ֆինանսավորումը կախված կլինի գրանցված արդյունքից: Փոխնախարարն, այդուհանդերձ, շեշտում է.
«Նախարարության առաջադրած խնդիրը հիմնականում առավելագույն տարածումն է՝ չմիջամտելով բովանդակությանը: Բովանդակային առումով լրատվամիջոցը միանգամայն ազատ է: Երկրորդ կարևոր պայմանը, որին ուշադրություն է դարձվում, հեղինակային նյութերի հնարավորինս մեծ չափաբաժինն է: Պետական աջակցության համար դիմող լրատվամիջոցներում  նյութերի առնվազնն 75 տոկոսը պետք է լինի հեղինակային: Ազգային փոքրամասնությունների մամուլի աջակցման դեպքում հատուկ ուշադություն է դարձվել լեզվի պահպանման խնդրին, նրանց մշակութային  և, առհասարակ,  համայնքի կյանքի լուսաբանմանը»:
«Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2018-ին պետական աջակցություն ստացողների անունները՝ ստորև.
Վերադառնալ
khnko-aper-21
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: