ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ընտրության մրցույթի անցկացման վերաբերյալ
04.12.2017

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը հայտարարում է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդանիշի /լոգոյի/ և կարգախոսի մրցույթ:

Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով` գունավոր և սև-սպիտակ տարբերակներով: Էսքիզը ներկայացնել էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև 50x60 սմ ստվարաթղթի վրա: Խրախուսվում է նույն խորհրդանիշի տարբերակների ներկայացումն այլ ձևաչափերով /ծրար, ձևաթուղթ, գովազդ և այլն/՝ կարգախոսի օգտագործմամբ:

Առաջարկները կքննարկի հանձնաժողովը, և հավանության արժանացած տարբերակը կհամարվի հոբելյանական տարվա միջոցառումների պաշտոնական խորհրդանիշն ու կարգախոսը:

Լավագույն աշխատանքների համար սահմանված են դրամական  մեկական մրցանակներ. գլխավոր՝ 1.500.000 ՀՀ դրամ, երկրորդ՝ 800.000 ՀՀ դրամ, խրախուսական՝ 500.000 ՀՀ դրամ /ներառյալ հարկերը/:

Աշխատանքները ներկայացնել բացառապես փակ ծրարով:

Փակ ծրարի ներսում տեղադրել թերթիկ՝ նշելով հեղինակի անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, հասցե և հեռախոսահամար: Նույն թերթիկի վրա գրել 5 նիշից բաղկացած թվային կոդ` հայտի հեղինակի ցանկությամբ: Փակ ծրարի վերևի աջ անկյունում նշել միայն վերոհիշյալ կոդը:

Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն:

Մրցույթի մասնակիցը կամ նրա լիազորված անձը հայտը հանձնելիս ստանում է համապատասխան ստացական:

Հայտերն ընդունվում են մինչև 2018 թ. հունվարի 12-ը, ժամը 17:00՝ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնում:

Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական թիվ 2 մասնաշենք, հեռ. (011) 52-39-22:  

Մրցույթի հետագա ընթացքին հետևելու համար առաջարկում ենք այցելել ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջ: Այդպես կարելի է հետևել մրցույթի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության: Ցանկալի է նաև մրցույթի մասին տեղեկատվության տարածումը սեփական ֆեյսբուքյան էջերի միջոցով:

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով

Վերադառնալ
kissin-dec-27
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: