ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհրդանշանի մրցույթի վերաբերյալ
16.10.2017

ՀՀ մշակույթի նախարարությունը և Գորիսի քաղաքապետարանը հայտա­րարում են «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհըրդանշանի մրցույթ: Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով՝ գունավոր ու սև-սպիտակ տարբերակներով` էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև 50 x 60 սմ ստվա­րաթղթի վրա: Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել «նշանաբանով»: Ներ­կայացված աշխատանքին կցվում է փակ ծրար` նույն նշանաբանով, որում պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն և հեռա­խո­սա­համարները:
Խրախուսվում են այն հայտերը, որտեղ խոր­հրդանշանի առաջարկվող տարբերակը կիրառվում է նաև այլ ձևաչափերով /ծրար, հուշանվերային փաթեթ, գովազդային նյութ և այլն/:
Առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի կողմից: Լավագույն աշխա­տանք­ի համար սահմանված է մրցանակ (300 000 դրամ):
Հավանության արժանացած տարբերակը կհանդիսանա «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհրդանշան:
Հայտերն ընդունվում են մինչև 2017 թ. նոյեմբերի 5-ը, ՀՀ մշակույթի նա­խարարության աշխատակազմում (Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.` 011521276, 011523940) և Գորիսի քաղաքապետարանում (ք. Գորիս, Անկա­խության 3, քաղաքապետարան, մշակութային բաժին, հեռ.՝ 028424515, ընդհանուր բաժին, հեռ.` 0284 22552):
Վերադառնալ
book-fest-nov-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: