ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը հայտարարում է երաժշտական գործիքների տրամադրման մրցույթ
14.09.2017

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը հայտարարում է մրցույթ ՀՀ մշակույթի նախարարության «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամի» 99 երաժշտական գործիքների տրամադրման նպատակով:
Տրամադրվող երաժշտական գործիքներն են՝ ջութակ 1/4 (10 հատ), ջութակ 2/4 (10 հատ), ջութակ 3/4 (5 հատ), ջութակ 4/4 (2 հատ), թավջութակ 1/4 (2 հատ), թավջութակ 2/4 (2 հատ), շեփոր (9 հատ), տրոմբոն (2 հատ), քանոն (20 հատ), քամանչա (5 հատ), ուդ (7 հատ), սանթուր (5 հատ), դուդուկ (10 հատ), զուռնա (2 հատ), շվի (5 հատ), բամբիռ (1 հատ), պկու (1 հատ), պարկապզուկ (1 հատ):  
Երաժշտական գործիքները տրամադրվում են ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների շնորհալի աշակերտներին և նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին:
Երաժշտական գործիքները կտրամադրվեն Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի իրականացրած լսումների արդյունքների հիման վրա: Լսումները կիրականացվեն ՀՀ մարզերում:
Երաժշտական գործիքները տրամադրվում են ժամանակավոր օգտագործման՝ 1 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել:
Մրցույթի մասնակիցը (աշակերտը) պետք է կատարի երկու տարաբնույթ ստեղծագործություն մինչև 8 րոպե տևողությամբ:
Մասնակցության հայտերը (կցվում է) ներկայացնում է դպրոցի տնօրինությունը:
Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև 2017 թ. հոկտեմբերի 5-ը /հասցե՝ Երևան, Սայաթ-Նովա 1ա, Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ/: Հեռ. (010) 541156, 541158,  Էլ.փոստ` arm.metod@gmail.com:
Վերադառնալ
kissin-dec-27
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: