ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի Փոռ բնակավայրի դպրոցի նախկին շենքը համայնքին հանձնելու վերաբերյալ
12.09.2017

2016 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզի Փոռ գյուղը միացել է Վայք խոշորացված համայնքին և ունի 126 բնակիչ, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և հողագործությամբ: Փոռի դպրոցի շենքը կառուցվել է 2001 թվականին ԱՄՆ-ում բնակվող բարերար Ալեք Բաղդասարյանի և իր տիկնոջ միջոցներով: 2012 թվականից դպրոցը չի գործում աշակերտների թվի նվազման պատճառով: Չշահագործվելու պատճառով շենքում առկա են քայքայման նշաններ:

ՀՀ Վայոց ձորի մարզի Փոռ գյուղի վարչական ղեկավարի աշխատակազմը և գրադարանը 1996 թվականից տեղակայված է խարխուլ վագոն տնակում, որում հնարավոր չէ աշխատանքները նորմալ կազմակերպել: Գրադարանն ունի 2570 միավոր գիրք, ընթերցողների թիվը` 53, հաճախումների թիվը տարեկան կազմում է 360, սպասարկված գրքերի թիվը` 1118: Անմխիթար պայմանների հետևանքով գրքերի պահպանությունը վտանգված է:

Դպրոցի նախկին շենքը համայնքին հանձնելուց հետո նախատեսվում է վարչական ղեկավարի աշխատակազմը և գրադարանը տեղափոխել դպրոցի շենք, գյուղում բնակվող 1-6 տարեկան 10 երեխաների համար տրամադրել 2 սենյակ՝ ցերեկային կենտրոն /նախակրթարան/ ստեղծելու համար, ինչպես նաև 2018-2020 թվականներին նախատեսվում է դպրոցի հետևի մասում գտնվող կանաչապատ հարթ տարածքում կառուցել մանկական խաղահրապարակ, որը կօժանդակի նաև երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի աշխատանքներին: Ծրագրի համար ներդրումը կազմելու է 2 միլիոն 100 հազար դրամ:

Համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի` ՀՀ մշակույթի նախարարությունը առարկություն չունի ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի Փոռ բնակավայրի դպրոցի նախկին շենքը համայնքին հանձնելու վերաբերյալ:

Վերադառնալ
balet-nov-23
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: