ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. «Իմպուլս» սոցիալական գովազդի մրցույթի վերաբերյալ
01.09.2017

«Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալությունը կազմակերպում է «Իմպուլս» սոցիալական գովազդի մրցույթ, որի հիմնական նպատակն է սոցիալական գովազդի զարգացումը Ռուսաստանի Դաշնությունում:
Այս տարի կազմակերպիչները մրցույթին մասնակցելու են հրավիրում նաև ԱՊՀ մասնակից պետությունների պետական իշխանության, տեղական ինքնակառա­վարման և այլ իրավասու մարմիններին ու նրանց կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպություններին:
Մրցույթին ընդունվում են 2016 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 19-ը հրատարակված կամ մեկնարկած սոցիալական թեմաներով աշխատանքներ և գովազդային արշավներ:
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը տեղակայված է www.konkurs-impulse.ru ինտերնետային կայքում:
Դիմումների ներկայացման  վերջնաժամկետը, ըստ հաստատված ընթացակարգի, 2017 թվականի սեպտեմբերի 18-ն է, սակայն կազմակերպիչները պատրաստակամ են առանձնահատուկ դեպքերում վերանայել նշված վերջնաժամկետը:
Վերադառնալ
knyazev-sept-27
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: