ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. համագործակցության հրավեր՝ հուշանվերների արտադրությամբ և վաճառքով զբաղվող կազմակերպություններին
20.07.2017

ՀՀ մշակույթի նախարարությունը համագործակցության է հրավիրում հուշանվերների արտադրությամբ և վաճառքով զբաղվող կազմակերպություններին`  նախարարության ենթակայության թանգարաններում և թատերահամերգային կազմակերպություններում

(ցանկը կցվում է) թեմատիկ հուշանվերների վաճառքի հարթակներ ստեղծելու համար:

Մասնակցության հայտը պետք է ներառի.

1. Տվյալներ կազմակերպության վերաբերյալ.

Կազմակերպության անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գործունեության հասցեն, վեբ կայքը, կոնտակտային տվյալները (էլ. փոստ, հեռախոսահամար, պատասխանատու անձ):

2. Տեղեկություններ կազմակերպության գործունեության վերաբերյալ.

Գործունեության հիմնական տեսակ(ներ)ը, իրականացվող նույնանման ծրագրերը վերջին հինգ տարվա ընթացքում, հուշանվերների արտադրության և վաճառքի (կամ նույնանման գործունեության) նախկինում ունեցած փորձը։  

3. Ծրագրային առաջարկ (բիզնես նախագիծ).

Դաշտում առկա խնդիրները, դրանց լուծումները, գործնական առաջարկներ մեկ կամ ավելի մշակութային կազմակերպության հետ իրականացվելիք համագործակցության վերաբերյալ, ներառելով`

- վաճառքի կազմակերպման համար առաջարկվող համագործակցության ձևաչափը (տարածքի վարձակալություն, համատեղ արտադրություն կամ այլ),

- վաճառքի կետի կազմակերպման և հուշանվերի (կամ տեսակային խմբի) ձևավորման էսքիզները` հաշվի առնելով տվյալ մշակութային կազմակերպության առանձնահատկությունները,

- գնային քաղաքականության առաջարկ,

- վաճառքի խթանման ծրագիր:      

Խնդրում ենք հայտերն ուղարկել general@mincult.am հասցեով, մինչև 2017 թ. օգոստոսի 15 - ը:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (011) 51-63-10 հեռախոսահամարով:

Վերադառնալ
arm-geo-august-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: