ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Կկայանա «Գլոբալ ֆեստ Երևան» մրցույթ-փառատոնը
08.06.2017

ՀՀ մշակույթի նախարարության, Բորիս Էյֆմանի պարի ակադեմիայի, ԺՊՊԱՀ-ին կից Իգոր Մոիսեևի անվան դպրոց-ստուդիայի, Բեմական արվեստների ռուսական պետական ինստիտուտի և Մանկական առաջին էստրադային կենտրոնի, բալետի «ՏՈԴԵՍ» խմբի, մայրաքաղաքային ժյուրիի, մեդիայի ներկայացուցիչների աջակցությամբ՝  2017 թվականի հունիսի 30-ից հուլիսի 4-ը տեղի կունենա «Գլոբալ ֆեստ Երևան» մրցույթ-փառատոնը։ Տարվա ընթացքում մրցույթ-փառատոնի շրջանակում կանցկացվեն ընտրական փուլեր՝ «Գլոբալ ֆեստի» Սուպեր-եզրափակչի համար /2017 թվականի վերջ/, որին կմասնակցեն հաղթողները և ուժեղագույն կոլեկտիվները, ինչպես նաև ժյուրին՝ Ալլա Սիգալովա, Եգոր Դրուժինին, Եվգենի Պապունաիշվիլի, Գյուզել Մահմուդի Ապանաևա, Ալբերտ Եվգենիի Գալիչանին և այլոք։
Բոլոր մրցույթների համար դիպլոմներից, գավաթներից և նվերներից բացի, խրախուսման կարգով նախատեսված է նաև մրցանակային դրամական պարգևատրում։
Տարածաշրջանային նախագծերի շարքում «Գլոբալ ֆեստ» մրցույթին կհաջորդի Սուպեր-եզրափակիչը, որը տեղի կունենա Մոսկվայում 2017 թվականի դեկտեմբերին։
Ընտրական փուլերն արդեն անցկացվել են՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Տալլինում, Կազանում, Սոչիում։ Նախատեսվում են նաև Նովոսիբիրսկում, Վլադիվոստոկում, Մինսկում և այլ քաղաքներում։
Դրամական Գրան-պրի մրցանակը` 1000 ԱՄՆ դոլլար։
Ժյուրիի անդամների կողմից «Հատուկ մրցանակ»՝ «Ժողովրդական ավանդույթների պահպանման համար». Գ. Մ. Ապանաևայի կողմից անհատական էքսկլյուզիվ պարապմունք մրցույթի լավագույն պարային կոլեկտիվի համար։
«Գլոբալ ֆեստ Երևան» մրցույթ-փառատոնի ուղղությունները և անվանակարգերն են՝
«Վոկալ» ուղղության անվանակարգերը.
◆ Էստրադային վոկալ,
◆ Ջազային վոկալ,
◆ Ժողովրդական վոկալ,
◆ Ժողովրդական վոկալ և ոճավորում:
«Պարարվեստ» ուղղության անվանակարգերը.
◆ Դասական պար,
◆ Ժողովրդական պար,
◆ Ժողովրդական պար և ոճավորում,
◆ Էստրադային պար,
◆ Մանկական պար,
◆ Սպորտային պար,
◆ Կոնտեմպորարի,
◆ Պարի թատրոն,
◆ Հիփ-հոփ:
«Գլոբալ ֆեստ Երևան» մրցույթ-փառատոնի անցկացման օրակարգը. 2017 թվականի հունիսի 30-ին՝  այլ քաղաքներից կոլեկտիվների ժամանում, քաղաքի տեսարժան վայրերով էքսկուրսիաներ, մրցույթի բացում։ Հուլիսի 1-ին, «Պարարվեստ» ուղղության մրցույթային դիտումներ։ Ժյուրիի և ղեկավարների կլոր սեղան։ Հուլիսի 2-ին, «Վոկալ» ուղղության մրցութային լսումներ։ Պարային «Վարպետության դասեր»։ Գալա-համերգ, պարգևատրման հանդիսավոր արարողություն և փակում։ Հուլիսի 3-ին, արտագնա էքսկուրսիոն ծրագիր. միջնադարյան վանքեր՝  Նորավանք, Տաթևի վանք և հնագույն Քարահունջի աստղադիտարան։
Մրցույթ-փառատոնին մասնակցության և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Գլոբալ ֆեստ» միջազգային մրցույթ-փառատոնի հայաստանյան ներկայացուցչություն՝  Աննա Պողոսյանին /հեռ. (099) 34-44-99, (055) 33-44-95/:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ
opera-gala-july-24
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: