ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
«Ստեղծարար Եվրոպա ֆորում» կինոնախագծերի հայտերի ընդունելություն
07.06.2017

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը (GAFCD) հայտարարում է հայտերի ընդունելություն՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն կինոնախագծերի ներկայացման և անհատական հանդիպումների համար՝  Ստեղծարար Եվրոպա ֆորումի շրջանակներում: Ֆորումը տեղի կունենա  «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի օրերին՝  2017 թվականի հուլիսի 12-14-ը: Մասնակցության իրավունք կունենան կինոգործիչները (ռեժիսորներ, պրոդյուսերներ, սցենարիստներ) Հայաստանից և սփյուռքից:

Սա բացառիկ հնարավորություն է հայ կինոգործիչների համար Երևանում հանդիպելու եվրոպական կինոյի մասնագետների հետ և գտնելու միջազգային գործընկերներ իրենց ֆիլմերի և կինոնախագծերի իրականացման համար:

Նախագծերը կարող են լինել ցանկացած փուլում՝ սցենարի զարգացման փուլից մինչև հետարտադրական:

Ֆորումին դիմելու համար պետք է ներբեռնել և լրացնել հայտադիմումը, ուղարկելով այն հետևյալ փաստաթղթերի հետ.

1. Սինոփսիս և ֆիլմի հիմնական միտքը մեկ նախադասությամբ (logline),

2. Ռեժիսորի և պրոդյուսերի կենսագրությունները և ֆիլմոգրաֆիաները,

3. Ռեժիսորի տեսանկյունը նախագծի մասին,

4. Ֆինանսական պլան և բյուջե:

Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու մասնագիտական թրեյնինգների, այնուհետև, ներկայացնելու իրենց նախագծերը: Կինոնախագծերի ներկայացման ձևաչափը կլինի ճկուն, ինչը թույլ կտա մասնակիցներին ազատորեն շփվել և քննարկել իրենց ծրագրերը /ֆիլմերը միջազգային փորձագետների հետ:

Կհրատարակվի նախագծերի գրքույկ, որը հասանելի կլինի ֆորումի մասնակիցների և ոլորտի մասնագետների համար:

Դիմումները անհրաժեշտ է ուղարկել m.mirzoyan@dabhub.com էլ. հասցեին մինչև 2017 թվականի հունիսի 15-ը: Ստեղծարար Եվրոպա համաժողովի հիմնական նպատակն է Արևելյան գործընկերության երկրների և Եվրոպայի միջև ստեղծագործական և մշակութային ոլորտներում համագործակցության և համատեղ արտադրության խթանումը, ինչպես նաև նպաստումը ԱլԳ երկրների Ստեղծարար Եվրոպա ծրագրի լիիրավ անդամակցությանը: Ֆորումի ընթացքում տեղի կունենան սեմինարներ, պրեզենտացիաներ, պրակտիկ քննարկումներ և կլոր սեղաններ:

Ստեղծարար Եվրոպա ֆորումն իրականացվում է EaP CSF RE-GRANTING 2017 scheme (www.eap-csf.eu) աջակցությամբ, ինչպես նաև՝

 

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը,

International Foundation LEA (Վրաստան),  

 

International Public Organization “Internews” (Ուկրաինա) համագործակցությամբ:

Ծրագիրը հովանավորվում է Եվրամիության կողմից:

Վերադառնալ
isahakyan-dec-16
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: