ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. քանդակի սիմպոզիում` Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ
05.05.2017

Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպում է քանդակի սիմպոզիում, որը բանաստեղծի ծննդավայրում` Դսեղ գյուղում կանցկացվի 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին:
Սիմպոզիումին կմասնակցի 15 քանդակագործ: Յուրաքանչյուրին կտրամադրվի տուֆի մեկ կտոր (2x1x1 մ/խորանարդ չափով):
Թեմա` Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների հերոսներ, թումանյանական գրականություն:
Ավարտուն քանդակները կտեղադրվեն Դսեղ գյուղում:
Սիմպոզիումի ավարտից հետո ստեղծագործությունների հեղինակները կստանան դրամական պարգևներ:
Կեցության, սննդի և ստեղծագործության նյութի հարցերը հոգում է կազմակերպող կողմը: Անհրաժեշտ բոլոր գործիքները բերում է քանդակագործը:
Սիմպոզիումին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության հայտը պետք է ուղարկել մինչև 2017 թվականի մայիսի 12-ը` museums.armenia@gmail.com էլ. հասցեին:
Մրցույթի մասնակցության հայտի անհրաժեշտ հավելվածներ`  
  1. Հայտ
  2. Ստեղծագործության էսքիզ (մի քանի կողմից)
  3. Քանդակագործի ինքնակենսագրություն (կցել լուսանկար)
  4. Աշխատանքային պորտֆոլիո
Հայտերի ուսումնասիրման արդյունքում ժյուրիի գնահատմամբ ընտրված մասնակիցները պաշտոնական հրավեր կստանան մինչև մայիսի 18-ը:
Վերադառնալ
high-fest-oct-8
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: