ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
Հայտարարություն. համայնքային գրադարանների հավատարմագրման 2017 թվականի հայտերի ընդունման վերաբերյալ
26.04.2017

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2017 թվականի հայտեր` համաձայն «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» 2013 թվականի փետրվարի 8-ի N 187-Ն որոշման:

Համաձայն ՀՀ կառավարության սահմանած կարգի Հայաստանի Հանրապետության գրադարանները կարող են հավատարմագրվել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, որը տրվում է հինգ տարի ժամկետով, ինչի վերաբերյալ լիազորված պետական մարմինը տալիս է համապատասխան վկայական:

Գրադարանը կարող է հավատարմագրման հայտ ներկայացնել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, եթե`

1)    ունի իրավաբանական անձի կարգավիճակ,

2)    ունի տպագիր արտադրանքի և այլ տեսակի փաստաթղթերի դասակարգված հավաքածու (իրականացվել է հաշվառում, ստեղծվել է գրադարանի տեղեկատվական համակարգը),

3)    ունի պահպանության, հավաքածուների դասակարգման և գրադարանի գործունեության համար համապատասխան տարածք, գույք,

4)    ապահովված է մշտական ֆինանսավորմամբ,

5)    ունի լիազորված պետական մարմնի սահմանած գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշներին համապատասխան որակավորված մասնագետներ,

6)    գրադարանից օգտվողներին մատուցում է գրադարանային ծառայություններ` անկախ նրանց սեռից, տարիքից, ռասայից, կրոնական դավանանքից, ազգությունից, ֆիզիկական վիճակից, բնակության վայրից, գտնվելու վայրից և այլ գործոններից, ինչպես նաև ապահովում է սպասարկման այլ միջոցներ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար,

7)    օգտվում է միջգրադարանային բաժնութային համակարգից:

Հայտերն ընդունվում են 2017 թ. մայիսի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ժամը` 9:00-18:00-ն (աշխատանքային օրեր):

Հայտերի տրամադրման համար զանգահարել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն` 011-52-39-38:

Վերադառնալ
opera-gala-july-24
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: