ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ մշակույթի նախարարությունը Հ. Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ հայտարարում է քանդակի մրցույթ
31.03.2017

ՀՀ մշակույթի նախարարությունը Հ. Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ կազմակերպում է քանդակի սիմպոզիում, որը կիրականացվի 2017 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, բանաստեղծի ծննդավայրում՝ Դսեղում:
Քանդակի սիմպոզիումին կմասնակցի 20 քանդակագործ:
Նյութը՝ տուֆ 2x1x1 մ/խորանարդ չափով:
Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի մեկ տուֆի կտոր:
Թեմա՝ Հ. Թումանյանի ստեղծագործությունների հերոսներ, թումանյանական գրականություն:
Ավարտուն քանդակները տեղադրվելու են Դսեղ գյուղում:
Սիմպոզիումի ավարտից հետո մրցույթի առաջին երեք տեղերը զբաղեցնող ստեղծագործությունների հեղինակները կպարգևատրվեն դրամական մրցանակներով, հետևյալ կարգով.
◆ 1-ին տեղ` 500.000 դրամ,
◆ 2-րդ տեղ` 400.000 դրամ,
◆ 3-րդ տեղ` 300.000 դրամ:
Կեցությունը, սնունդը և ստեղծագործության նյութը հոգում է կազմակերպող կողմը:
Անհրաժեշտ բոլոր գործիքները բերում է քանդակագործը:
Սիմպոզիումին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդներ:
Սիմպոզիումին մասնակցելու համար մրցույթի հայտը պետք է ուղարկել մինչև 2017 թվականի ապրիլի 15-ը museums.armenia@gmail.com էլ. հասցեով:
Մրցույթի մասնակցության հայտի անհրաժեշտ հավելվածներ՝
1. Հայտ
2. Ստեղծագործության էսքիզ (մի քանի կողմից)
3. Քանդակագործի ինքնակենսագրություն (կցել լուսանկար)
4. Աշխատանքային պորտֆոլիո
Հայտերի ուսումնասիրությունից հետո, պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված մասնակիցները կստանան պաշտոնական հրավեր մինչև ս. թ ապրիլի 20-ը:    


Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Վերադառնալ
armmono-may-3
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: